09. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ուսանողներ ՝ Նունե Զաքարյան / Հայկ Նասոյան, ղեկավար ՝ Միսակ Խոստիկյան, Մագիստրատուրայի դիպլոմային աշխատանք ՃՇՀԱՀ, ֆակուլտետ ՝ ճարտարապետություն և դիզայն
Համալիրի ճարտարապետական լուծումների հիմնական կետերն են ՝ 1. Մասշտաբի պահպանումը հարակից պատմամշակութային հուշարձան հանդիսացող թաղամասի նկատմամբ, 2. Ճակատային զուսպ լուծումներ փողոցի կողմից, 3. Ներքին տարածության իրականացում ներքին բակի սկզբունքով ՝ ավելի ակտիվ ծավալային լուծումներով
Համալիրը բաղկացած է 3 հիմնական մասնաշենքերից, որոնցից երկուսը գտնվում են Մանթաշյան փողոցի վրա: Այս երկու մասնաշենքերում են կենտրոնացած հիմնական օֆիսային գոտիները, խորհրդակցությունների և ուսումնական լսարանների համար նախատեսված առանձին ծավալները, որոնք գտնվում են ներքին բակի կողմից և պարփակված են ապակե թաղանթով: Սա ստեղծում է յուրօրինակ տարածություն մասնաշենքերի ներքին տարածություններում: Երկու մասնաշենքերի կապը իրականացվում է երկրորդ և երրորդ հարկերում: Երրորդ մասնաշենքը, որը գտնվում է համալիրի ներքին բակում, նախատեսված է մեծ միջոցառումների համար: Այն բաղկացած է հանդիսություների դահլիճից և ցուցադրություների համար նախատեսված սրահներից: Այստեղ կարող են իրականացվել այնպիսի միջոցառումներ, որտեղ ցուցադրված կլինեն հայկական առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարություները: Համալիրի մուտքը իրականացված է Մանթաշյան փողոցի կողմից երկու հիմնական մասնաշենքերի մեջտեղի հատվածից:
Շենքն ունի 14,5 մ բարձրություն: Ընդհանուր մակերեսը կազմում է, նախատեսված է մարդու սպասարկելու համար: Կառույցի ամբողջ մակերեսով նախատեսված է ստորգետնյա երկհարկանի ավտոկանգառ, որը նաև շրջակա բնակելի շենքերի համար է:
Համալիրի տանիքում առաջարկվում է իրականացնել կանաչապատ ռեկրեացիոն հատվածներ, որոնք կնպաստեն թաղամասի ընդհանուր կանաչապատ մակերեսների ավելացմանը: Ներքին բակում նախատեսվում է հասարակական նշանակության այգի ՝ կանաչապատ և ջրային մակերեսներով: