Դպրոցը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում
Թբիլիսյան 11/11 հասցեում : «Այբ» միջին դպրոցի
«Գ» մասնաշենքը նախագծված է ներկայիս «Ա» և
«Բ» մասնաշենքերի դիմաց: Այն նախատեսված է 180
աշակերտի համար: Շենքի ծավալատարածական
տեսքը լուծվել է՝ հաշվի առնելով թե՛ «Ա» և «Բ»
մասնաշենքերի դիրքը, թե՛ այն դիտարկելով որպես
«Այբ» կրթական հանգույցի ևս մի օղակ:
Երկրորդ և երրորդ հարկերը ունեն 2 արտաքին
մետաղական աստիճանավանդակներ՝ հյուսիսից և
արևմուտքից: Հյուսիսայինը իջնում է առաջին հարկի
կանաչ տանիքի վրա, իսկ մյուսը կապում է երրորդ
և երկրորդ հարկերում տեղակայված արվեստի
սենյակները: Հարավից պատուհանների վրա
նախատեսվում են շարժական արևային մարտկոցներ
, որոնք պաշտպանում են շենքը գերտաքացումից,
նաև արտադրում են էլեկտրաէներգիա:
«Ստորակետ»
ճարտարապետական
արվեստանոց
ՀՀ, Երևան 0019, Պռոշյան 1
Հեռ.՝ (374 10) 268531
Էլ. Հասցե՝ [email protected]
Կայք՝ www.storaket.com
Մասնաշենքի հիմնակմախքն ամբողջությամբ
իրականացվել է ե/բ-ով: Արտաքին պատերը սնամեջ
200մմ բետոնե բլոկերից են, վրայից՝ 100մմ պոլիստերոլե
ջերմամեկուսիչ սալերով: Առաջին հարկը երեսապատվել է
600մմ բարձրությամբ տուֆե սալիկներով, որի հանգույցը
ներկայացված է, իսկ երկրորդ և երրորդ հարկերի
արտաքին պատերը իրականացված են սենդվիչ պանելով,
140 մմ հաստությամբ փրփրապլաստով և երկկողմանի
տորկրետացված 50մմ հաստությամբ: Պատերը արտաքին
կողմից ներկված են ճակատային ներկով, իսկ ներքին
մակերեսը պատված է պեռլիտե սալիկներով և 100 մմ
սնամեջ բլոկով (հանգույցը ներկայացված է): Այս մոտեցմամբ
շենքը հուսալի ջերմամեկուսացված է: Ներքին պատերն ու
միջնորմերը 200մմ և 100մմ սնամեջ բետոնե բլոկերից են: