Կարելի՞ է ասել, որ ցուցադրությունը նաև
կրթական բնույթ է կրում՝ իբրև անուղղակի
արտադրանք։
- Այո։ Հուսով եմ, որ այս ցուցադրությունը
կկարողանա հետք թողնել հատկապես նոր
սերնդի ներկայացուցիչների, մասնավորապես
ուսանողների մեջ, որպեսզի նրանք մի
բան ստեղծելիս ստեղծագործ և նորովի
մոտեցում ցուցաբերեն, իրենց մոտեցումն
արտահայտեն արհեստում, այլ ոչ թե ճշգրիտ
նմանությամբ պատճենեն գործն ու ասեն՝
սա է հայկական դիզայնը։ Ուզում եմ նշել, որ
Up դիզայն տաղավարը ներառելու է նաև
փորձնական կրթական բաժին։ Ուզում ենք
երեխաների մասնակցությամբ փորձնական
քննարկում կազմակերպել ճարտարապետ
Գայա Սոֆոյանի հետ և քննարկել կինետիկ
քանդակներ ստեղծելու գաղափարը։ Մտածում
ենք նաև դասախոսություն կազմակերպել Կամո
Նիգանյանի դիզայնի շուրջ և հայտարարել, որ
շարունակելու ենք վերարտադրել նրա մնացած
նմուշները։
Ովքե՞ր են հիմնականում հետաքրքրված
ցուցադրությամբ։
- Հիմնականում հետաքրքրված են տարբեր
տարիքի ճարտարապետները, ուսանողները,
արտասահմանցիներն ու երիտասարդ սերնդի
ներկայացուցիչները։