LAYOUT June 2017 #03 | Page 38

Մտավախություն չունե ՞ ք, որ մի օր առնչված կլինեք բոլոր հայ դիզայներների հետ ։- Նախ ՝ մի փոքր պատմեմ մեր անվան մասին ։ Up անգլերեն նշանակում է « վերև, դեպի վեր », իսկ հայերեն ՝ « ձեռքի ներսի կողմը » և « ջրային մակերևույթի ցամաքային սահմանը »։ Այսպես, ափը դիզայների ամենակարևոր գործիքն է, իսկ մենք փորձում ենք բացահայտել նորանոր « ափեր »։ Ինչ վերաբերում է հայ դիզայներներին, նրանք շատ են, իսկ մեր տաղավարը կարող է օգնել կամ ոգեշնչել նրանց ստեղծագործելու ։ Մենք ունենք Up to collaborations ծրագիր, որը ներառում է երկու ուղղություն ։ Առաջինը հնին նոր շունչ տալն է ։ Օրինակ ՝ Կամո Նիգանյանի վերականգնված ծալվող աթոռները ։ Երկրորդը ՝ մենք վերցնում ենք արտասահմանյան դիզայներների միտքը և իրականացնում այն Հայաստանում ՝ տեղացի վարպետների օգնությամբ ։ Օրինակ ՝ ցուցադրությունում ունենք մի կարպետ, որի դիզայնն արել են հայտնի Street Style Fashion-ի դիզայներները, ովքեր բնակվում են Փարիզում, իսկ կարպետը գործել է մի աղջիկ Դիլիջանում ։
Ցուցադրությունում շրջելիս կարելի է նկատել, որ բոլոր իրերը պատրաստված են ժամանակի ոգով ։ Սա նպատակադրվա ՞ ծ է, թե այդպես է ստացվել ։- Երբ մենք սկսեցինք այս նախաձեռնությունը, ի սկզբանե նպատակ ունեինք նոր տեսք հաղորդելու հայկական դիզայնի ձեռագրին ։ Մենք կարող ենք օգտվել, օրինակ, գեղագրությունից, որի զարգացումն այսօր շատ կարևոր է, բայց ամեն տեղ չէ, որ այն կարելի է կիրառել ։ Նույնը վերաբերում է նաև հայկական խորհրդանիշներին ։