LAYOUT June 2017 #03 | Page 36

07. ԱՍՅԱ ՅԱՂՄՈՒՐՅԱՆ. ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ ԷՐ ՍՏԵՂԾԵԼ ՄԻ ՀԱՐԹԱԿ, ՈՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ՄԱՐԴԿԱՆՑ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ՀԵՏ և ՑՈՒՑԱԴՐԵԼ ԻՐԵՆՑ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ Առաջին անգամ է, որ Հայաստանում կազմակերպվում է այս մասշտաբի դիզայնի ցուցադրություն։ Որտեղի՞ց առաջացավ Up դիզայնի տաղավարը ստեղծելու գաղափարը։ - Միտքը ծնվեց 2 տարի առաջ, երբ գիտակցեցինք, որ Հայաստանում կարիք կա զարգացնելու և առաջ մղելու դիզայնի ոլորտը։ Նախկինում այս ոլորտը սահմանափակվել է միայն հուշանվերների և մի քանի այլ բարձրակարգ խանութներով։ Այսինքն՝ որպես այդպիսին Հայաստանում արտադրանքի դիզայն չենք ունեցել։ Ո՞րն է եղել տաղավարի առաջնային նպատակը և արդյոք այն ունեցել է որևէ ուղղվածություն։ - Առաջնային նպատակն էր ստեղծել մի հարթակ, որը հնարավորություն կտա մարդկանց ծանոթանալու դիզայներների հետ և ցուցադրել իրենց արտադրանքը։ Հստակ ուղղվածություն չենք ունեցել։ Անցյալ տարի, երբ ամեն ինչ դեռ նոր էինք սկսել և պիտի բացեինք մեր առաջին տաղավարը, դիմեցինք ԷսԷնՔեյԷյջ ճարտարապետական արվեստանոցին։ Արդյունքում մեզ մոտ ցուցադրեցինք յուրահատուկ պատրաստված աթոռ։ Այսպես փորձեցինք հետաքրքրություն սերմանել մարդկանց մեջ և ցույց տալ, որ ճարտարապետը կարող է զբաղվել նաև արտադրանքի դիզայնով և, օրինակ, պատրաստել կահույք։ Մեզ մոտ աշխատում են և՛ գրաֆիկ դիզայներներ, և՛ ճարտարապետներ։ Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել կազմակերպչական աշխատանքների ընթացքում։ Դժվար չէ՞ր աշխարհի տարբեր անկյուններից գտնել հայ դիզայներներին և իրենց հետ կապ պահպանել։ - Ամեն ինչ սկսվում է հետազոտությունից, այսինքն՝ հարցուփորձ անել, գտնել հայ դիզայներներին և ծանոթանալ նրանց հետ։ Նրանցից մոտ 90%-ը արձագանքել է և հաստատել իրենց մասնակցությունը։