LAYOUT June 2017 #03 | Page 35

Քաղաքային կյանքի վրա ուղղակի ազդեցությունից բացի տվիչներից և սոցիալական ցանցերից ստացված տվ յալները արժեքավոր ռեսուրս են քաղաքային տնտեսությունը հասկանալու և խթանելու համար ։ Անցորդների տեղաշարժի ինտենսիվության մասին տեղեկատվության հիման վրա ներդրողները կարող են ավելի բարենպաստ վայրեր ընտրել խանութների բացման համար ։ Աղբամանների մեջ տեղադրված տվիչների շնորհիվ աղբահանման ավելի էֆեկտիվ գրաֆիկ կարելի է կազմել ։ Աղմուկի և աղտոտվածության վերաբերյալ տվ յալների շնորհիվ իշխանությունները կարող են գանձել լրացուցիչ տուգանքներ , ճիշտ այնպես , ինչպես այսօր գանձում են ճանապարհային տեսախցիկների շնորհիվ գրանցված խախտումներից ։ Վերջինիս դեպքում , սակայն , դեռ մարդն է ֆիքսում խախտումը , քանի որ համակարգիչները տեսանյութից նման տեղեկատվություն բարձր ճշտությամբ հասկանալու դեռ ունակ չեն ։ Սակայն ներկայումս արդեն մշակվում են նման ավտոմատացված համակարգեր ։ Դրանով զբաղվում է
« Տվ յալների Անալիզի » հետ սերտորեն կապված « Արհեստական Ինտելեկտի » ոլորտը ։ Այս ամենի հետ միասին պետք է նաև արձանագրել Մեծ Տվ յալներից բխող հնարավոր վտանգները , ինչպիսիք են ՝ անձնական տվյալների գաղտնիության ոտնահարումը , թվային բիզնես ոլորտում մոնոպոլիաների առաջացումը , « թվային միապետությունների » առաջացումը և այլն ։ Այսպիսով ՝ մինչ Մեծ Տվյալներից ստացվող տեղեկատվությունը քաղաքաշինարարներին ավելի պատրաստ և զինված կդարձնի 21րդ դարի քաղաքաշինական մարտահրավերներին , այն նաև կամրապնդի նախագծման դերը ՝ որպես ոչ միայն արդեն գրանցված տվյալների , այլև որպես « ուղիղ եթերում » ստացվող տվյալների հիման վրա գործող կենսունակ գործիք : Մեծ Տվ յալներով տեղեկացված քաղաքաշինությունը հիմնովին կբարելավի քաղաքային տվյալների մասին պատկերացումներն ու կիրառումը ։ Վերջինս կաջակցի նախագծման գործընթացի փորձագիտական գիտելիքի կայացմանը :
Տվյալների վերլուծաբան , ճարտարապետ Գևորգ Եղիկյան