Ո՞վ է մեր օրերի
ճարտարապետը․արվեստագետ,
նկարիչ, ինժեներ, շինարարության պետ,
կազմակերպիչ-մենեջեր, խորհրդատու,
սպասարկող, արհեստավոր, դիզայներ,
հոգեբան, թե՞ բոլորը միասին։
Մի շտապեք դատել աշխատասեղանով, որը ճարտարապետի վերջին
հնարավորությունն է մեկուսանալու պատվիրատուներից, աշխարհից
և միշտ չհերիքող ժամանակից՝ մտածելու, փորձելու, ալարելու։ Եվ
նույնիսկ եթե երբեմն բազմաթիվ մատիտ-ֆլոմաստերները, խզբզված
թղթերն ու էսքիզները ընդամենը չիրականացված երազանքների
և գաղջ իրականությանը զոհ գնացած ստեղծագործական
հավակնությունների յուրահատուկ տուրք են, մենք հավատում ենք, որ
մի օր ամեն ինչ կստացվի:
Արսեն Կարապետյանն այս ամիս խորհուրդ է
տալիս կարդալ՝
Լե Կորբյուզիե վերագծած: Տները
Սթեվեն Փարք
Լե Կորբյուզիեն (1887-1965) քսաներորդ դարի ամենանշանավոր ճարտարապետներից էր: Գիրքը
ներկայացնում է Լե Կորբյուզիեի ամբողջ քսանվեց բնակելի նախագծերը գծագրած միակ հավաքածուն
(1:200 մասշտաբի): Այս գծագրերը, ոչ միայն տալիս են տեղեկություն կառույցների մասին, այլ նաև
օգնում են ուսանողներին զգալ Լե Կորբյուզիեի աշխատանքները։