Ներքին կահավորանքը
Ներքին կահավորանքի լուծումները մի կողմից ենթարկվում են հուշարձանի
իսկության պահպանման, մյուս կողմից ժամանակակից մշակութային և
գեղագիտական կենտրոնի ստեղծման սկզբունքներին:
Շենքի տարածական կառուցվածքը հիանալիորեն համապատասխանում
է ցուցասրահի նպատակային օգտագործմանը և չի պահանջում լրացուցիչ
ճարտարապետական լուծումներ: Ներկայումս չի պահպանվել պատմական
մշակման ոչ մի բնօրինակ տարր: Չեն պահպանվել նաև արժանահավատ
վկայություններ շենքի սկզբնական տեսքի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով
ներքին կահավորանքի կոնցեպցիայում հիմնական ուշադրությունը հատկացվել
է առկա նյութերին և մշակմանը: Սկզբունքայնորեն կարևոր է ցուցասրահների և
հասարակական տարածքներում ողջ երկայնքով պատերի, ինչպես նաև աղ յուսի
շարվածքով և առանց սվաղի լայնական (կամարային) պատերի պահպանման
լուծումը: Նման լուծումը թույլ է տալիս ողջ տարածությունը դարձնել միասնական
և, միևնույն ժամանակ, վերածում է պատերը պատմական և ցուցադրական
օբյեկտների:
Գրեթե բոլոր հասարակական տարածքների համար նախագծված է օգտագործել
հեղուկից ստացվող հատակներ:
Ցուցադրական տարածքներում առաստաղը ներկվելու է մուգ մոխրագույն,
ինչը թույլ կտա ծածկելու նույն գույնով ներկված և հորիզոնական ուղղությամբ
տեղադրված հաղորդակցության ուղիները:
Մոնոլիթի ծածկի տակ ինժեներական համակարգերի հորիզոնական բաշխումը
մնում է բացված:
Ինքնուրույն օբյեկտները կառուցվում են ժամանակակից ոճն ընդգծող գունավոր
բետոնից, փայտից և ապակուց: