Նախագծման առանձնահատկությունները
Շենքի ճարտարապետության յուրահատկությունները զգալիորեն ազդել են նախագծային լուծումների մանրամասների, մասնավորապես ՝ Կրեմլի պատի կամարային կառուցվածքի և բոլոր լայնական պատերի վրա: Կիրառվել է նոր և հին կոնստրուկցիաների « անկախության » սկզբունքը, որպեսզի բաժանարար պատերն ու կամարները չմոտենան իրար: Կենտրոնական տարածությունում գտնվող նոր ծառայողական հատվածները ՝ բարում, մեդիադարանում, դահլիճում և այլուր գտնվող զուգարանները, պահեստասենյակներն ու օժանդակ սենյակները, ինչպես նաև Բ գոտում գտնվող միջանցքներն առանձնացված են ՝ որպես միմյանցից զատ օբյեկտներ, որոնք չեն հաղոդակցվում ոչ պատերի, ոչ էլ առաստաղի հետ: Ճակտոնային հատվածներում միջնապատերը գտնվում են սյուների առանցքներում: Այն տարածությունները, որոնք մշտապես լի են այցելուներով, նախագծված են այնպես, որ գոյություն ունեցող լուսամուտների խոռոչներն ապահովեն սենյակները բնական լույսով: