LAYOUT June 2017 #03 | Page 11

Գլխավոր հատակագիծը Զինանոցի շենքի գտնվելու վայրն ու ճարտարապետությունն արդեն բնորոշում են դրա քաղաքաշինական կարևոր նշանակությունը: Ձգվող ճակատային մասն անբողջությամբ բաց էր և զինապահեստի շենքի հսկայական ծավալն ապահովում էր Կրեմլի գլխավոր հրապարակի (Պայծառակերպության տաճարի առջև) տարածությունը: Շենքի դասական սիմետրիկ կոմպոզիցիայի կենտրոնը եղել է հստակ արտահայտված: Պատմական փոփոխությունների արդյունքում տաճարի և պուրակի քանդումից հետո շենքը ներկայումս հայտնվել է Կրեմլի հուշարձանախմբի ծայրամասում և լրիվ կորցրել իր քաղաքաշինական նշանակությունը: Զինանոցի դիմաց գտնվող տարածությունը նեղացվել և հասել է մինչև անցումը: Շենքն ընկալվում է միակողմանի և հատվածական, իսկ կենտրոնական կոմպոզիցիան կորցրել է իր ֆունկցիոնալ նշանակությունը: Ներկայումս զինանոցին հնարավոր է մոտենալ արևել յան ճակտոնային հատվածից: Շենքի այդ անկյունը նայում է Կրեմլի առավել աշխույժ հատվածին, որը գտնվում է Դմիտրիևյան ամրոցի մուտքի հիմնական տարածքում: Այդ հանգամանքները թելադրում են ոչ միայն գլխավոր հատակագծի լուծումը, այլև շենքի ամբողջ հատակագծային կառույցը: