LAYOUT June 2017 #03 | Page 10

Երկհարկանի շինության արևմտյան պատը գտնվում է Նիժնի Նովգորոդ քաղաքի Կրեմլի պատին կից: Ձգվող շենքը (ընդհանուր երկարությունը՝ 187 մ) ունի սիմետրիկ կառուցվածք՝ մեկ կենտրոնական և երկու կողային ընդգծված ճակտոնային լուծումներով: Պատերը կառուցված են աղ յուսից, ծածկերը փայտի գերաններից են, որոնք հենվում են միջակա փայտե սյուների վրա: Պատմական գծագրերում այդ սյուները բացակայում են, ինչից կարելի է ենթադրել, որ դրանք հետագայում են ավելացվել: Մեծ կամարային անցումներով լայնական պատերը բաժանում են առանձնաշենքի ներքին տարածքը տարբեր լայնությամբ առանձին բաժինների: Տանիքի կառուցվածքը ծպեղային է`կառուցված փայտե գերաններից: Հատակը հիմնականում պատրաստված է տախտակներից՝ բացառությամբ աստիճանների վրա օգտագործված թուջի սալերից և ճակտոնային արևել յան հատվածից: Շենքի ներքին պատմական հարդարանքը չի պահպանվել: Շենքի ճակատային հատվածը սվաղված և ներկված է սպիտակ գույնով: