LAYOUT July 2017 #04 | Page 13

Կառույցը ֆունկցիոնալ ու ըստ այդմ՝ ծավալային առումով 3 հիմնական մասերից է բաղկացած՝ հյուրանոցային՝ 7 հարկ, ընդհանուր օգտագործման ու ընդունելության տան՝ 4-ական հարկի բարձրությամբ: Հյուրանոցային համարները թվով 120-ն են՝ գրեթե բոլորն ուղղված դեպի Սևանա լիճը՝ հակառակ կողմում թողնելով միջանցքը և ներքին բակը՝արտահայտված ծավալային կերպարով: Համալիրի երեք ֆունկցիոնալ բաղադրիչներն էլ ունեն միմյանցից անկախ գործելու կամ անհրաժեշտության դեպքում՝ միմյանց սպասարկելու հնարավորություն: Հանդիսությունների սրահը կարող է ծառայել հյուրանոցային, ընդունելության տան կամ ընդհանուր օգտագործման համար: Առաջին հարկի ֆունկցիոնալ կազմակերպում․ համալիրն ընդգրկում է փակ լողավազան, սպորտային մաս, VIP գոտի, սպա կենտրոն և այլն: Հյուրանոցն ունի սեփական ավազե լողափ` մերձափնյա հանգստի բոլոր հարմարություններով: Հյուրերի մուտքի հանգույցը առանձնացված է ծառայողական մուտքից, իսկ դեպի ռեստորան մուտքը նախատեսված է թե հյուրանոցի և թե փողոցի կողմից: Նախագծի հիմնական նյութերն են տրավերտինը, փայտը, ապակին, իսկ արտաքին տեսքն իրականացված է պարզ, մինիմալ ու միջավայրին լրացնող լուծումներով: Ապակու մեծ մակերեսները արտացոլում են լճի հայելին և երկինքը իրենց մեջ ու պատկերավոր խաղեր ստեղծում կառույցի ճակատներին՝ համալիրն էլ ավելի դարձնելով միջավայրին ներդաշնակ: