06.
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՆԱԽԱԳԻԾ
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ
Arwest architects
Նախագծի տեղանքը. ՀՀ Գեղարքունիքի
մարզի Ծովագյուղում 1969 թվականին
կառուցված §Ինտուրիստ¦ հյուրանոցի
տարածքում: Վերջինիս ֆիզիկապես մաշված ու
գործառնական առումով հնացած կարգավիճակը
դրդապատճառ է հանդիսացել, որ ներկայիս
շինությունը առաջարկվել է ապամոնտաժել:
Տարածքի բարենպաստ դիրքը լճի նկատմամբ ու
մայրուղու հետ անմիջական մոտեցում ունենալու
հանգամանքը էլ ավելի հրապուրիչ է դարձնում
այն թե՛ զբոսաշրջիկների և թե՛ տեղաբնակների
համար: Գլխավոր հատակագծում նախագծման
առանցքային գործոն են հանդիսացել մայրուղու
ուղղությունն ու ռելիեֆով պայմանավորված
ափի կոտրված թեքությունը: Բնական ռելիեֆի
առկայությունն ու համալիրի նրբանկատ
նախագծումը վերջինիս նկատմամբ թույլ
է տալիս հարմար ու կազմակերպված
մոտեցումներ ունենալ թե՛ մայրուղու և թե՛ լճի
մակարդակի նիշերից ու ճիշտ կազմակերպել
մարդկանց հոսքերը: Արդյունքում ողջ համալիրը
կազմակերպվել է մայրուղու երկայնքով, իսկ
հյուրանոցային մասը՝ ափի եզրագծով: Հիմնական
մոտեցումը մայրուղու նիշից է՝ ապահովված
վերգետնյա ավտոկայանատեղիով: