LAYOUT January 2018 #10 | Page 31

Թվային դաշտի անսահման թվացող հնարավորությունները, թերևս, “անեծք” են ստեղծագործական գործընթացի համար մի շարք պատճառներով: Առաջին հերթին, ժամանակակից թվային դիզայնի և դիզայնի արտադրության ոլորտը մերօրյա տեխնոլոգիական դաշտի համակցությամբ ընդունակ է անսահման բարդ սիստեմների սինթեզի: Սակայն, հարկ է նշել, որ նման գործընթացը` առանց սկզբունքային հարցադրումների, հանգում է ձևաստեղծման՝ առանց համատեքստի, ելակետի և առանց բովանդակության: Արդունքը բազմազան է սիստեմի ներսում, սակայն անտեսվում են թե ստեղծող գործիքի, տվյալ դեպքում թվային դաշտի, և թե ստեղծագործական գործընթացի առանձնահատկությունները, թե վերջնական նյութական արդյունքի ներքին պահանջները և հակասությունները, և, ինչն ամենակարևորն է, գործիքի հնարավորությունների սահմանները: