07
.“ Nature mort” Թվայինը ընդդեմ իրականի. արդի դիզայնի մարտահրավերները:
“ Nature mort”-ը փորձ է անդրադառնալու արդի դիզայնի և ձևաստեղծման խնդիրներին թվային դաշտի համատեքստում ՝ երկու հիմնական ուղղություններով.
• Թվայինը ՝ որպես գործիք և ստեղծագործական գործընթացի նոր սկզբունք
• Թվայինը ՝ որպես պարադիգմի փոփոխություն. ազդեցությունները և հետևանքները
Անդրադառնալով առաջինին ՝ հարկ է նշել, որ մերօրյա դիզայնի ոլորտը բաժանվում է երկու խմբի ՝ հիմնական հոսքը, որը հրապուրված է“ ձևախաղով ՝ առանց հարցերի”, և երկրորդը, որը իրագործվում է փոքր մասշտաբի սպեկուլացիաների մակարդակի վրա հիմնականում ակադեմիական կամ լաբորատոր միջավայրում: Վերջինս ավելի բաց է այլ ոլորտների համար: