LAYOUT January 2018 #10 | Page 3

01. ՈՍԿԵ ՀԱՏՈՒՄԸ՝ ԴԻԶԱՅՆԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՌԱՍՊԵԼԸ Դիզայնում ոսկե հատումը կատարյալ անհեթեթություն է։ Եվ ահա, թե ինչու։ Հեղինակ՝ Ջոն Բրաունլի Արվեստի, ճարտարապետության և դիզայնի աշխարհում ոսկե հատումը հսկայական համբավ է ձեռք բերել։ Իրենց աշխատանքներում այդ թիվը կիրառել են այնպիսի մեծեր, ինչպիսիք են Լը Կորբյուզյեն ու Սալվադոր Դալին։ Պարթենոնը, Գիզայի բուրգերը, Միքելանջելոյի կտավները, Մոնա Լիզան, անգամ Apple-ի լոգոն բոլորը համարվում են ոսկե հատումի կրողը։ Հիմարություն։ Ոսկե հատման էսթետիկ առաքելությունն ուրբանիստական լեգենդ է, միֆ, դիզայներական հեքիաթ։ Դիզայներներից շատերն այն չեն կիրառում, իսկ եթե նույնիսկ կիրառում են, ապա չափազանց նսեմացնում են դրա կարևորությունը։ Գիտություն էլ չկա, որ իրոք արդարացներ դա։ Նրանք, ովքեր հավատում են, որ ոսկե հատումը գեղեցկության հետևում թաքնված մաթեմատիկան է, 150-ամյա կեղծիքի հետևանք է։ Ի՞ՆՉ Է ՈՍԿԵ ՀԱՏՈՒՄԸ Առաջին անգամ նկարագրված լինելով Էվկլիդեսի «Սկզբունքները» աշխատությունում 2300 տարի առաջ՝ սահմանված բնորոշումը հետևյալն է. «ոսկե հատումը» հատվածի բաժանումն է երկու անհավասար մասերի, որի դեպքում ամբողջը հարաբերում է իր մեծ մասին այնպես, ինչպես մեծ մասը հարաբերում է փոքրին։ Այս հարաբերությունը սովորաբար ներկայացվում է 1.6180 թվով։ Ոսկե հատման ամենահայտնի կիրառությունը,