հաստատությունների։Որպես առավել
ակնհայտ օրինակ՝ կարող է նշվել
Բարսելոնայի <Անտիկ թատրոնը>՝
կառուցված 1650թ նեոկլասիցիստական
բնակելի տան կառույցում, որտեղ
1879-1951թթ-ին գործել է <Աշխատավոր
մարդկանց ակումբը>։ Այստեղ աշխատող
մարդիկ հանդիպում էին աշխատանքային
օրվա ավարտին, հանգստյան օրերին և
վայելում իրենց հանգիստը, ինչպես նաև
բարելավում իրենց կրթական մակարդակը։
Այնուհետև տարածքը գործածվել է
միջոցառումների, ներկայացումների համար։
20 տարվա դադարից հետո 2003թ-ին այս
վայրը ընտրվում է <Անտիկ թատրոն>-ը
ստեղծելու համար։ Վերակառուցումն
իրականացվել է մի քանի փուլերով։
Լուսանկարներում ներկայացված են այդ
փոփոխությունները։
Միջազգային փորձի դիտարկված օրինակը
վկայում է մշակութային հաստատությունների
վերակազմավորման արդյունավետությունը։
Հանրագումարի բերելով վերոնշյալը՝
անհրաժեշտ է Հայաստանի
Հանրապետության մշակութային տների
լիարժեք գործառնում ապահովել և
նպաստավոր իրականացնել հետևյալ
միջոցառումները.
• կատարել կառույցների տեխնիկական
վիճակի գնահատում,
• մշակել դրանց վերակառուցման
առաջարկներ՝ հաշվի առնելով արդի
պահանջները բովանդակային և
սեյսմազինվածության բարձրացման առումով։
Ստորև էսքիզներում ներկայացված
են հնարավոր վերակազմավորման
հայեցակարգային ուրվագծեր։