IN VENICE
LOCATION
AND
EXISTING
SITUATION
îºÔ²¸ÆðøÀ ºì
ö²êî²òÆ ìÆÖ²ÎÀ
GSPublisherVersion 0.0.100.45
-Կպատմե՞ք Ձեր նախագծի մասին։
-Ասեմ, որ մենք նախագծի վրա աշխատելիս ուսումնասիրել ենք միջազգային
դպրոցների փորձը, մասնավորապես՝ «UWC Դիլիջան»-ը: «Մուրադ Ռաֆայելյան»
վարժարանը հնարավոր չէ վերակառուցել, այն հնարավոր է վերանորոգել: Մենք
միջամտություն ենք արել միայն միջին պատերի հարցում, ինչի շնորհիվ հնարավոր
է եղել միջանցքներ ստեղծել՝ լուծելով դրանց բացակայության խնդիրը: Լուծվեց նաև
մուտքերի հարցը, որը նախկին նախագծով կրկին խնդրահարույց էր: Կարճ ասած՝
շենքի համակարգը սկսեց աշխատել: Ասեմ, որ եթե վերջում որոշվի այն վերանորոգել
որպես դպրոց, մեր նախագծով կստացվի միջազգային չափորոշիչներին լիովին
բավարարող մի նոր կառույց: Այն շատ լավ կաշխատի նաև որպես մշակութային
կենտրոն, եթե վերջիվերջո նման որոշում կայացվի:
-Որքանո՞վ էր բարդ նման պատմություն, մշակութային և ճարտարապետական
արժեք ներկայացնող շենքի համար նախագծային առաջարկ ներկայացնելը։
-Այս նախաձեռնությունը ռոմանտիզմի ծնունդ էր: Չկար պատվիրատու, չկար երրորդ
կողմից մեզ առաջադրված խնդիր: Սա շատ նման էր այն պատմություններին, երբ
ներքուստ քեզ վատ ես զգում, ուզում ես որևէ մեկին լավություն անել՝ ինքդ քեզ
հանգստացնելու համար: Այս դեպքում այդ ինչ-որ մեկը դպրոցն էր: Հենց սրանով էլ
թերևս բարդ էր աշխատելը, որովհետև ինքներս մեզ պետք է գոհացնեինք: