LAYOUT January 2018 #10 | Page 14

03.

« ՄՈՒՐԱԴ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ » ՎԱՐԺԱՐԱՆ հարցազրույց ԱՐԽԱՆԳԵԼ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Արտակ Կնյազյանի հետ

-Ինչպե ՞ ս առաջացավ « Մուրադ Ռաֆայելյան » վարժարանի նախագծային առաջարկի ստեղծման գաղափարը ։
-2016 թ.-ին 4 ընկերներով մեր ընտանիքների հետ հանգստանում էինք Իտալիայում ՝ Սիցիլիայում: Մեզ հետ էր նաև Լևոն Իսրայելյանը ՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի թոռը, ով սովորել էր Մուրադ Ռաֆայելյան վարժարանում ու եղել վարժարանի վերջին սաներից, քանի որ այն 1998 թ. փակվել է: Գաղափարը ծնվեց շատ պատահական զրույցից, երբ Լևոնը մի երեկո պարզապես պատմում էր իր դպրոցական տարիներից ու վարժարանում անցկացրած օրերից: Ամեն ինչ ավելի լրջացավ, երբ մի քանի օր անց մեզ միացավ Արթուր անունով մի տղա, ով Լևոնի դասընկերն էր և մինչև Սիցիլիա հասնելը, որպես այցելու, ճանապարհին եղել էր նաև Մուրադ Ռաֆայելյան վարժարանում, տեսել վարժարանի անմխիթար վիճակը: Այս խոսակցությունները մեզ մոտ բուռն ցանկություն առաջացրին միավորվելու ՝ վարժարանի վիճակը ինչ-որ ձևով բարելավելու գաղափարի, նպատակի շուրջը: Մեր նպատակն է վերածնել մեզ պատկանող այդ հայկական, մեծ պատմություն ունեցող կրթօջախը: Մենք դեռ Սիցիլիայում քայլերի փոքր ծրագիր էինք կազմել ու որոշել, թե մեզնից ով ինչով պետք է զբաղվի: Երբ վերադարձանք Երևան, մեզնից յուրաքանչյուրը սկսեց զբաղվել իր գործերով ՝ միաժամանակ չմոռանալով մեր ծրագրերի մասին: Մենք վերանորոգման աշխատանքների նախագծեր էինք անում, տղաները ՝ ֆինանսական հաշվարկներ, ինչպես նաև քննարկվում էին IT համակարգերը մեր ծրագերում ներդնելու հնարավորությունները: