ETH Zurich (Swiss Federal Institute of Technology) – Ցյուրիխի տեխնիկական
բարձրագույն դպրոց: Ճարտարապետության ֆակուլտետը հիմնադրվել
է 1854թ-ին և ամեն տարի հնարավորություն է տալիս 1900 ուսանողների
սովորել ճարտարապետության, լանդշաֆտային ճարտարապետության,
քաղաքաշինության և քաղաքի փոքր ճարտարապետական ֆորմաների
նախագծման բաժիններում: Տարեկան արժեքը կազմում է 1000եվրո:
Manchester School of Architecture(MSA) – Մանչեստրի ճարտարապետական
դպրոց, որի հայտնի ուսանողներից է եղել Նորման Ֆոսթերը: Դպրոցը ներառում
է ճարտարապետական կրթության 3 հիմնական ասպեկտներ: Բակալավրի
աստիճան, որը թույլ է տալիս գրանցվել առաջին քննությանը՝ բրիտանացի
ճարտարապետների թագավորական ինստիտուտ(RIBA) ընդունվելու համար:
Մագիստրոսի աստիճան, որը թույլ կտա գրացվել RIBA-ի 2-րդ քննությանը,
և վերջապես՝ ասպիրանտի և դոկտորի գիտական աստիճան:Եվրոպայի
քաղաքացիների համար տարեկան արժեքը կազմում է 9250ֆունտ ստեռլինգ,
իսկ միջազգային ուսանողների համար՝ 22,000ֆունտ ստեռլինգ:
PoliMi – Politecnico di Milano – Միլանի պոլիտեխնիկական համալսարան:
Հիմնադրվել է 1863թ-ին: Այստեղ են սովորել այնպիսի ճարտարապետներ,
ինչպիսիք են՝ Ռենցո Պիանոն, Ջո Պոնտին, Ալդո Ռոսսին, Աքիլլե Կաստիլիոնին,
Անտոնիո Չիտերիոն, Ջո Կոլոմբոն, Վիկո Մաջիստրետտին, Ֆրանկո Ալբինի,
Ջուզեպպե Տեռանին և այլոք:
PoliMi-ի գիտական և հետազոտական ոլորտները ներառում են
ճարտարագիտություն, ճարտարապետություն և դիզայն: Այն տալիս է
բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտի ու դոկտորի աստիճան: Գրանցված
ուսանողների թիվը 2017թ-ին կազմում էր 42,938: Գոյություն ունեն բակալավրի
25 ծրագրեր, մագիստրատուրայի 35, իսկ ասպիրանտուրայի 3 տարվա
հետազոտական ծրագրեր: PoliMi-ն Իտալիայի ամենամեծ տեխնիկական