LAYOUT Febuary 2018 #11 | Page 23

ծրագրով և հատկապես Space Syntax(քաղաքային լադշաֆտ, հանրային տարածք)-ի տեսության զարգացման համար: UCL-ի տարեկան վճարը կազմում է 25,020ֆունտ ստերլինգ: Յուրաքանչյուր ակադեմիական տարվա վերջին համալսարանը կազմակերպում է ցուցահանդես բոլոր կուրսերի ուսանողների համար: UCL-ին հաջորդում է Կալիֆոռնիայի համալսարանը, Univer- sity of California(UC), որը հիմնադրվել է 1868թ-ին Բերքլիում: Ճարտարապետության բաժինն իր մեջ ընդգրկում է բոլոր գործնական և տեսական ոլորտները՝ ճարտարապետության ու քաղաքաշինության պատմությունից մինչև շինարարական գիտություններ, կայունության, կառուցվածքների, սոցիալական և մշակութային գործընթացների ուսումնասիրություն, բնապահպանական պլանավորումը զարգացող երկրներում, վիրտուալ միջավայրերի թվային դիզայն, քաղաքաշինություն և տեսողական արվեստներ: UC-ի տարեկան վարձը կազմում է 63,051ԱՄՆ դոլար: