LAYOUT December 2017 #09 | Page 9

© Maxime Delvaux Ռեստորանը, սրճարանը և մարզական տարածքները հասանելի են ուսանողների, ընկերությունների աշխատակիցների, դասախոսների և հետազոտողների համար: Սա միտված է հանդիպման վայր ստեղծելու մարդկանց համար՝ համակցելով գործունեության տարբեր ձևերը, որոնք սովորաբար տարանջատված են: Շինությունը նախագծված է որպես պարզ կառուցվածք, ուր օգտագործված են անմշակ նյութեր, դիմացկուն և երկար ծառայող միջոցներ: Նորագույն տեխնոլոգիաներն օգտագործված են նվազագույն չափով, որպեսզի կառույցը երկար գոյատևի առանց բարդ ընթացիկ վերանորոգումների: Հաշվի առնելով շինարարության փոքր բյուջեն՝ հանգույցների քանակը հասցված է նվազագույնի: Նման տնտեսող մոտեցումը թույլ է տվել շինարարության արժեքի մեջ ներառել մեծ հրապարակը, որը կապ է հաստատում ակադեմիական շինությունների և հարակից տարածքի միջև: Ուղղահայաց կառուցվածքի շնորհիվ շինությունը փոքր տարածք է զբաղեցնում: