Նախագիծն իրենից ներկայացնում է Paris-Saclay համալսարանական տարածքում տեղակայված հանրային շինություն: Այն նախատեսված է գործունեության զանազան տեսակների համար ՝ ներառյալ փակ և բացօթյա մարզական տարածքներ, ռեստորան, սրճարան, ինչպես նաև տարբեր հանրային տարածքներ ՝ պուրակ, փողոցային տեռասներ, կայանատեղիներ հեծանիվների և մեքենաների համար:
Շենքն ունի ուղղահայաց ֆունկցիոնալ զոնավորում ՝ գործունեության զանազան տեսակները միմյանց վրա տեղակայված, իսկ տանիքն օգտագործվում է որպես ֆուտբոլի և բասկետբոլի մարզադաշտ:
Տարբեր տարածքները միմյանց կապվում են բաց աստիճանավանդակով, որն ազատ մուտք է ապահովում դեպի նրանցից յուրաքանչյուրը: Շենքը ստանում է քաղաքային հարթակի ձև ՝ մի ուղղահայաց տարածք, որն օրվա ցանկացած ժամի հասանելի է համալսարանական տարածքի բոլոր այցելուների համար: Սա մի շինություն է, որը խրախուսում է կողք-կողքի ապրող, սակայն հազվադեպ հանդիպող մարդկանց առօրյա շփումը:
© Maxime Delvaux