Կապերը նույնպես ազատվում են տարածությունների մեջ։ Եթե
առաջ հարմարության և ապահովության ընթերցասրահները պետք
էր տեղավորել գրապահոցներին կից, ապա այսօր գրքերը պահվում
են սերվերների վրա, իսկ ընթերցասրահը կարող է լինել կապ
ունեցող ցանկացած վայրում։ Ինչքան աճում է հեռահաղորդակցման
նշանակությունը, այդքան նվազում են տարածական պահանջները և
այդքան ավելի ազատ կարող են կազմակերպվել ճարտարապետական
ծավալները։
Ընդհանուր առմամբ մենք վերադառնում ենք
նախակապիտալիստական ժամանակաշրջանի մարտավարությանը
և մեթոդներին։ Օրինակ, հին Հունաստանում փիլիսոփաները
չունեին աշխատասենյակներ և դասարաններ, նրանք ճեմում էին
աշակերտների հետ Ակադեմիայի այգիներում։ Ավելի ուշ Ալեքսանդրիայի
գրադարանը դարձավ հիմնական կուտակման անշարժ կետ, որտեղ
պետք է աշխատեր գիտնականը։ Այսօր Ալեքսանդրիայի գրադարանին
փոխարինել է համացանցը, իսկ շարժական կապի միջոցները վերստին
ճեմելու հնարավորություն տվեցին գիտնականներին, սակայն առանց
անհրաժեշտ ռեսուրսները օգտագործելու կորստի։
Իհարկե այս ամենը այնքան էլ համահունչ չէ արևմտյան
փիլիսոփայական դպրոցի որոշ խոշոր, բայց քարացած տեսակետների
հետ։ Եթե ընդունենք Հեգելի կարծիքը այն մասին, որ շրջապատելով մեզ
նյութական արժեքներով՝ մենք հաստատում ենք մեր ներկայությունը
աշխարհում, ապա թվային ապանյութականացումը և ցանցային
հասանելիությունը լավ բան չեն խոստանում։ Սակայն հնարավոր է
դա խոսում է այն մասին, որ մտքի հսկաներն էլ իրենց հերթին իրենց
ժամանակի պտուղներն են, և երբեմն նրանք շտապում էին հավերժ
սկզբունք հռչակել բուրժուական հյուրասենյակում հանգիստ գոյության
սեփական փորձը։
*https://mitpress.mit.edu/books/me