LAYOUT December 2017 #09 | Page 38

արդյունաբերականներից ։ Շենքում տեղավորվում են այդ շենքում տեղավորվող ֆունկցիաների համար նախատեսված կահավորված տարածություններ ։ Սակայն այսօր էլեկտրոնային սարքերը հնարավորություն են տալիս համատեղել գործունեության տարբեր տեսակները մեկ վայրում կամ մի տեսակը ՝ տարբեր վայրերում ։
Տարածության կազմակերպման ավանդական մեթոդներից հիմնականն էր նախագծման գրավոր առաջադրանքը ՝ անհրաժեշտ տարածքների մանրամասն ցուցակը համապատասխան մակերեսներով, տեխնիկական պայմաններով և դրանց տեղաբաշխման պահանջներով ։ Առաջադրանքի այդ կետերը մարմնավորվում էին կառուցված շենքերում, իսկ չինովնիկները ստուգում էին համապատասխանությունը նախագծերին, որպեսզի պարզեն, թե արդյոք ամեն ինչ ճիշտ է ։ Սակայն XXIդ. ճարտարապետությունը կարող է( եթե մենք օգտագործենք այդ հնարավորությունը) հրաժարվել առաջադրանքների խիստ շրջանակներից և զբաղվել էլեկտրոնային քոչվորների բնակության ճկուն և զանազան վայրեր ստեղծելով ։ Հրաժարվելով ընդունված գործառույթներից և ավանդական տարածական օրինակներից ՝ կունենանք տարածական իրադարձությունների անընդհատ ձևափոխվող կլաստերների ճարտարապետություն, որը կբնորոշվի դրանց տևողությամբ, հաճախականությամբ, փոփոխությամբ և տեղաբաշխումով ։
Որպես օրինակ կարող է դիտարկվել օֆիսային տարածությունը ։ Առաջ աշխատակիցները զբաղեցնում էին գրապահարաններով լեցուն սենյակներ, տեղափոխությունները թանկ էին և ժամանակատար, արդյունքում հնարավոր չէր հարմարվել փոփոխվող պայմաններին, և ժամանակի ընթացքում աշխատատեղերը դառնում էին անհարմար, ինչպես տեղի է ունենում ժամանակի ընթացքում տվյալներով լցված համակարգչի HDD հետ ։ Բայց այսօր տեղեկատվական անհրաժեշտ շրջապատը հեշտությամբ հետևում է յուրաքանչյուր աշխատակցի, ով կարող է նստել և աշխատել ցանկացած սեղանի մոտ ։ Արդյունքում վերանախագծման արժեքը ձգտում է զրոյի ։
Ավելին, տեղեկատվության ֆիզիկական պաշտպանության նշանակությունը անընդհատ նվազում է, իսկ էլեկտրոնայինը ՝ աճում ։ Այսօր անիմաստ է պաշտպանել քաղաքը պարիսպներով, բայց առաջ դա կյանքի և մահվան խնդիր էր ։ Ավելի ուշ կարևոր էր կողպել աշխատասենյակի դռները, որպեսզի պաշտպանել փաստաթղթերը ։ Այսօր աշխատատեղը ֆիզիկապես պաշտպանելու իմաստը վերացել է ։ Այլ կերպ ասած, տեղեկատվական անվտանգությունը զրկվել է տարածական բաղադրիչից և տեղափոխվել է վերացական նշանների տարածություն ։