Հունիսի 19-ից հուլիսի 19-ը տեղի ունեցան
ամառային դասընթացներ 10-13 և 13-16 տարեկան
երեխաների համար: Շաբաթվա ընթացքում 2
անգամ հանդիպելով՝ երեխաները ծանոթանում էին
ճարտարապետության հիմունքներին՝ արագընթաց
ճանապարհորդելով հին աշխարհից մինչև մեր
օրերը:
Եթե փոքրերի խմբում դասընթացներն ավելի
ընդհանրական էին և նպատակ ունեին բացատրելու
երեխաներին, թե ինչ է ճարտարապետությունը, և
ով է ճարտարապետը, ապա մեծերի խմբի դասերն
ուղղված էին մասնագիտական կողմնորոշման:
Երեխաների և ծնողների նպատակը մեկն էր՝
հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ ընտրություն կլինի
ճարտարապետ դառնալը:
Դասընթացները կազմակերպվել էին
Ճարտարապետության շաբաթ Երևանի կողմից:
Լսարանային
դասընթացներն
անցկացվում
էին Ճարտարապետության և շինարարության
Հայաստանի
ազգային
համալսարանում,
սակայն ծրագրում կային նաև այցեր Ալ.
Թամանյանի
անվան
ճարտարապետության
ազգային թանգարան-ինստիտուտ, «Ստորակետ»
ճարտարապետական արվեստանոց և քաղաքային
զբոսանք՝ ճարտարապետ Արսեն Կարապետյանի
գլխավորությամբ:
Վերջին 2 դասերի ընթացքում 10-13 տարեկանների
խումբը պլաստիլինից պատրաստեց իրենց
ցանկությունների խաղահրապարակը, իսկ 13-16
տարեկան-ների խմբում յուրաքանչյուր աշակերտ
հատակագծային լուծումներ առաջարկեց Ամիրյան
փողոցում գտնվող բակերից մեկի վերօգտագործ-
ման համար: