01.
Բացատրագիր
Ճարտարապետական ամառ
Ամառը հանգստի համար է: Իսկ Ճարտարապետների հա-
մար ամառը հանգիստը արդյունավետի հետ համատեղելու
ժամանակն է: Լեյաութը միշտ ուրախ է աջակցելու տարա-
տեսակ կրթական ծրագրերին: Հունիս և հուլիս ամիսներին
տեղի ունեցան ճարտարապետության շաբաթ Երևանի
կողմից կազմակերպված ամառային դասերը երեխաների
համար, ովքեր ուզում էին ծանոթանալ ճարտարապետության
հետ և Հայ երիտասարդ ճարտարապետների Զարգացման
միության կողմից կազմակերպված ճարտարապետական
աշխատարանը Սևանում: Նախագծերին և լավագույն
աշխատանքներին կարող եք ծանոթանալ հենց այս
համարում:
Եթե հետևում եք մեր ֆեյսբուքյան էջին, ապա տեղյակ
եք, որ հայտարարվել էր լավագույն մասնագիտական
հոդվածի մրցույթ: Ստացել ենք բազմաթիվ հոդվածներ,
որոնցից ընտրել լավագույնը բավականին դժվար էր: Այդ
իսկ պատճառով որոշեցինք և այս, և հաջորդ համարներում
տպագրել մեկական հոդված: Այս համարում կարդացեք Էլեն
Առաքելյանի հարցազրույցը ճարտարապետ Ջիան Լուկա
Ջենտիլիի հետ:
Հիշեցնենք, որ ՃՇՀԱՀ ուսանողները և շրջանավարտները
կարող են ուղարկել մեզ իրենց ուսանողական նախագծերը
(նկարներ, գծագրեր, բացատրագիր (1200 նիշ)), որոնցից
լավագույնները կտպագրվեն «Լեյաութ» զինի հաջորդ
համարներում:
Տաթևիկ Զաքարյան
Համարի պատրաստման աշխատանքներին
մասնակցել են՝
Տաթևիկ Զաքարյան,
Վարդենի Վարդանյան,
Աշոտ Սնխչյան,
Արմինե Սնխչյան,
Արմինե Շահբազ յան,
Խաժակ Դրամփյան
Գրական խմբագիր՝
Գայանե Վերդյան
Խմբագրությունը կարող է համակարծիք չլինել
հեղինակների մտքերի հետ: