Վառ օրինակ է գերմանական Բաուհաուսի անցումը
իզոմետրիայից շեղ պրոյեկտման՝ ազդված Դե
Շտիլի գաղափարներից: Առաջին հայացքից աննշան
տարբերությունը որոշակիորեն արտահայտում է
Բաուհաուսի սկզբնական, էքսպրեսիոնիստական ազ-
դվածությունից անցում դեպի Նոր Առարկայության
(Neue Sachlichkeit) գաղափարներին: Նույնն է թե՝ տեսքի
պատկերումից անցում առարկայի պատկերման:5
Այս կոնտեքստում ուշագրավ է աքսոնոմետրիայի
համբավն այսօր: Բավական է հայացք նետել 2016թ.
Վենետիկի
Ճարտարապետական
Բիենալեին:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Ա.Արավենան նշում
է ճարտարապետությանը նոր դիտանկյուն տալու
կարևորության մասին՝ գլխավոր պաստառին պատ-
կերված գերմանացի հնագետ Մ.Ռայքեի պես այլ
հարթությունից իրերին նայելով: Արդյունքում՝ գծա-
գրական տեխնիկան տպավորիչ է միօրինակությամբ.
աքսոնոմետրիկ ներկայացումը գերիշխում է գրեթե
բոլոր տաղավարներում: Հիշատակելի է «Ոսկե
առյուծ» հաղթած իսպանական տաղավարը, որի
կազմակերպիչների պահանջով ներկայացված բոլոր գծա-
գրերն աքսոնոմետրիկ են: Սա նա-խագծերի էմոցիոնալ
ասպեկտների փոխարեն ուշադրությունը սևեռում
է դրանց «անավարտ» կարգավիճակին՝ ստեղծելով
ճարտարապետական երկ-խոսություն տնտեսական
ճգնաժամի պարագայում:
Կարելի է ասել՝ Բիենալեն, ճարտարապետության
վերջին նորույթներին ծանոթացնելուց բացի, խոսում
է գլոբալ խնդրներին պատասխանելու կարևորության
մասին՝ դրանք ներկայացնելով առավել ընդհանրական
եղանակով՝ աքսոնոմետրիկ պատկերներով:
Նյութի ամբողջական տարբերակին կարող
ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://goo.gl/dDVfH8
Հայկ Մարտիրոսյան, Դիլետա Տրինարի
Erwin Panofski, Perspective as Symbolic Form, Zone Books 1996
Massimo Scolari, Oblique Drawing: A History of Anti-Perspective, MIT Press 2012
3
L’art de batir chez les Romains 1873; L’art de batir chez les Byzantins 1883; Histoire de l’architecture 1899
4
YveAlain Bois, Metamorphosis of Axonometry, Daidalos, 15, September 1981
5
Michio Kato, Axonometry and New Design of Bauhaus, Journal for Geometry and Graphics, Volume 11 (2007), No. 1, pp73–82
1
2
եք