Վերջերս շատ է խոսվում պոստմոդեռն ճարտարապետության մասին: Ձեր կարծիքով, ո ՞ րն է պոստմոդեռնիզմի յուրատեսակ վերածննդի պատճառը և ի ՞ նչ խնդիրներ ունի ժամանակակից ճարտարապետությունը:
Առանձնապես ոչ մի խնդիր չկա: Կարծում եմ խնդիրը այն է, թե ինչպես ես ճարտարապետության մեջ ներգրավում պատմությունը և ավանդույթը: Պարզապես պոստմոդեռնիզմը արդիական է այսօրվա աշխարհի շռայլ բազմազանության մեջ:
Ֆալան բազմաթիվ ոգեշնչման աղբյուրներ ունի և շատ հղում ներ է օգտագործում, ճարտարապետական արտահայտչամիջոցները շատ բազմազան են և միշտ չէ, որ այս ամենը տեղավորվում է մոդեռնիզմի շրջանակներում, բայց միևնույն ժամանակ չի նկատվում պոպուլ իզմի հերոսացում ինչպես 70,80-ականներին: Դասախոսություններից մեկի ընթացքում Ֆիլ իպեն( Ֆալայի հիմ նադիրներից) ասաց- « Մենք այնքան էլ չենք ուզում պիտակավորվել, բայց պոստմոդեռնի հետ երևի թե համաձայն ենք:» Դուք իրո ՞ ք համաձայն եք, թե ՞ դա պարզապես կոմպրոմիս է:
Դու կարող ես ընտրություն կատարել լինել պոստմոդեռն, կարող ես գնալ դեպի բառոկկո կամ հրապուրվել Ալբերտիով: Ես մինչ այժմ վստահ չեմ թե պոստմոդեռնը ճիշտ պիտակ է, ոչ էլ կարծում եմ, որ պիտակների կարիք ունենք դեռ: Մենք դեմ չենք, որ մեզ պոստմոդեռնիստ են համարում, քանի որ դա հստակ արտացոլում է այն, թե ինչպես ենք մենք ճարտարապետություն անում, ինչպես ենք շահարկում այդ հղումների շերտերը ՝ ուրիշ շենքերի հատվածներ, տարածություններ, և մեր անլրջության պահանջը, փորձում ենք պահպանել սրամտությունը և հումորի զգացումը: Դա կոմպրոմիս չէ, մենք հստակ պոստմոդեռնիստական կողմ ունենք, բայց կարծում եմ հիմա պոստմոդեռնիզմը փոխակերպվում է ՝ դառնալով մի բան, որ դեռ անուն չունի:
Դուք բառացիորեն գրավեցիք համացանցը ձեր շլացնող կոլաժներով: Դրանք շատ զգայական, ինտիմ և գրավիչ են: Ինչպե ՞ ս կօգտագործեք ներկայացման նույն տեխնիկան ավել ի մեծ մասշտաբի պատվերների դեպքում ՝ առանց այդ որակները կորցնելու:
Այս ձևը աշխատում է ցանկացած մասշտաբի նախագծերի դեպքում: Կոլաժներ ստեղծելիս մենք տարբեր մոտեցումներ ունենք ՝ կախված նախագծման ընթացքից և վերջնական արդյունքից: Ամեն պատկեր, որ մենք ստեղծում ենք, պատասխանների փնտրտուք է, նպատակի և ինտուիցիայի խառնուրդ, փորձ է պատկերել նախագիծը իր բոլոր նյուանսներով ու նաև գրաֆիկական վարժանք է: Մենք կոլաժներ ենք ստեղծում, որպեսզի արտահայտենք մեր մտադրությունը և պատկերենք նախագծի տարածական գաղափարը: Երբեմն դա եռաչափ մոդել է, որտեղ տեսախցիկը տեղադրված է առավելագույն ճշգրտությամբ, այնպես, որ ունենանք կատարյալ կենտրոնական հեռանկար, և բոլոր գծերը և մակերեսները ճիշտ տեղերում են: Երբեմն դա գծանկար է, որ բավականին հեռու է իրական պատկերացում ստեղծելուց, բայց փոխանցում է նախագծի գաղափարը:
Հետադարձ հայացք գցելով ՝ ի ՞ նչ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ Ֆալայի առաջին տարվա ընթացքում:
Կասեի, որ բարդությունները օգտակար են և պետք է հասկանալ ցանկացած աշխատանքային իրավիճակի պոտենցիալը, որ կարող ես միաժամանակ կատակել ու լուրջ լինել, և որ երբեք ձանձրալի չի լինում: