LAYOUT April #1(13) | Page 5

Տնտեսական ճգնաժամի ավարտը համընկավ, տարբեր բնագավառներում միլենիալների սերնդի վերել քի հետ: Դուք ձեզ այս սերնդի մաս զգու՞մ եք, կամ կարևորու՞մ եք որպես մշակութային երևույթ: Չէի ասի, թե երբևէ միլենիալների սերնդի մաս ենք համարել մեզ: Մեզ համար ավելի կարևոր է գործել ժամանակակից պայմաններում՝ ընդհանուր առմամբ: Այս առումով ճարտարապետությունը մշակութային համատեքստ վերաիմաստավորելու ու ներկայացնելու գործիք է: Մեզ ավելի հետաքրքիր է ճարտարապետության ոլորտում ունենալ մեր ուրույն տեղը, փորձելով ստեղծել մեր ուրույն ինքնությունը, մեր ուրույն դիսկուրսը: «Միանշանակ ճարտարապետությունը այսօր իր մեդիա հաջողության գագաթնակետին է: Ճարտարապետները պետք է առերեսվեն նախագծի ներկայացման մարտահրավերներին՝ խաղալով նկար ստեղծելու կանոններով:»