2.
Ֆալա. Մենք դեմ չենք, որ մեզ
պոստմոդեռնիստ են համարում։
Ֆալա Ատել յե (fala atelier)
#զրույց
Ինչպես խոստացել էինք՝ սկսում ենք արտասահմանյան երիտասարդ
արվեստանոցների հետ հարցազրույցների շարքը: Այս անգամ զրուցեցինք
պորտուգալական Ֆալա Ատելյեյի (fala atelier) ճարտարապետներից մեկի՝
Լեռա Սամովիչի հետ:
Ինչպես իրենք են ասում՝ Ֆալան նաիվ (naïve) ճարտարապետական
արվեստանոց է, ստեղծվել է 2013 թ.-ին Ֆիլիպե Մագալյաեշի, Անա Լուիզա
Սոարեսի և Ահմեդ Բելխոդջայի կողմից:
Ֆալան լայն ճանաչում է ստացել վերջին տարիներին իրենց յուրահատուկ
պատկերավորումների և, իհարկե, տարբերվող և թարմ ճարտարապետության
շնորհիվ: Նրանց աշխատանքները լի են տեսական մտորումներով և ինչպես
հենց իրենք են ասում՝ նախագծերը պատասխանների փնտրտուք են:
Միշտ ռիսկային է սեփական գործը սկսել,
մանավանդ
Պորտուգալ իայի
նման
բարդ
տնտեսական պայմաններում:
Դուք «նաիվ» ռիսկի դիմեցիք և հաջողեցիք: Ո՞րն է
ձեր հաջողության բանաձևը և արդյոք երբևէ ունեցել
եք երկրորդ տարբերակ հաջողության չհասնելու
դեպքում:
Չկա ոչ մի բանաձև և երկրորդ տարբերակ էլ չի եղել:
Պարզապես պետք է կրքոտ լինել գործի նկատմամբ
ու մի քիչ էլ խենթ, որպեսզի սեփական արվեստանոցը
ստեղծես: Սկզբում բազմաթիվ մրցույթների ենք
մասնակցել, մի քանի փոքր պատվերներ ենք ստացել,
ցուցահանդեսներ և ինստալյացիաներ, բնակարաններ,
հետո շենքեր, ավելի մեծ շենքեր և այսպես շարունակ:
Թռչնի բույն նախագծելիս մենք նույնքան սկզբու