"Koriz" # 7 | Page 7

Սիրիահայերը Հայաստանում, Դիլիջանում
Հեղինակ ՝ Օվսաննա Մատինյան
Ըստ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից իրականացված հետազոտության արդյունքների ՝ 2011 թվականի սիրիական հակամարտության սկզբից ի վեր ավելի քան չորս միլիոն սիրիացիներ դարձել են ներքին տեղահանվածներ, իսկ ավելի քան 2,4 միլիոնը գաղթել է շրջակա երկրներ ՝ փախչելով բռնություններից: « Կինը և հասարակությունը » տեղեկատվական վերլուծական պորտալի 2015 թվականի ներկայացրած տվյալների համաձայն ՝ հակամարտության սկզբից ի վեր 17.000 Սիրիայի քաղաքացի է ժամանել Հայաստան, ովքեր մեծամասամբ էթնիկ հայեր են: Սիրիհայերի տեղափոխման գործում իր մեծ ներդրումն ունի նաև « Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ » բարեգործական հիմնադրամը ։ Հիմնադրամի « Աջակցություն սիրիահայերին » նախաձեռնությունը մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերին և ուղղված է Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների կյանքի փրկությանը, ինչպես նաև նրանց համար հրատապ հարցերի լուծմանը: Սիրիահայերը բնակություն հաստատել են նաև Դիլիջանում ։ Ըստ Դիլիջանի անձնագրային և վիզաների վարչության տվյալների ՝ համայնքում այժմ կան 13 գրանցված սիրիահայեր ։ « Կորիզ »-ի թիմը հարցազրույց է վերցրել Թումո Դիլիջանի մարզիչներից մեկի ՝ սիրիահայ Խաչիկ Չարշաֆճեանի հետ, ով Դիլիջան է տեղափոխվել 2016 թվականի հունիսին ։
Պատմեք մի փոքր ձեր մասին ։
-Ծնվել և մեծացել եմ Սիրիայում:
Դպրոցում ինը տարի սովորելուց
հետո տեղափոխվել ենք Լիբանան:
Ուսումս շարունակել եմ Լիբանանի
7 համալսարաններից մեկում ՝
որ չեմ հավատում մարդկանց
չէ, այլ այնտեղ ապրող մարդիկ ։ lorem ipsum:: [ Date ]
մասնագիտանալով համակարգչային գիտությունների
բաժնում ։ Սակայն ուսումս կիսատ թողեցի և տեղափոխվեցինք Հայաստան 2015 թվականի հոկտեմբերին ՝ մեր միջոցներով: Հայաստանում երկու ամիս սովորեցի C ++ ծրագրավորման լեզուն ՝ Microsoft Innovation Centerում:
Ինչու ՞ ընտրեցիք հենց Հայաստանը ։ Արդյոք չէի ՞ ք կարող մեկ այլ երկիր գնալ:-Ես կարող էի եվրոպական երկիր գնալ, սակայն մեր խնդիրն այն է, որ հայրս և մայրս լավ չեն հասկանում անգլերեն և չէին կարող աշխատել այնտեղ: Միայն ես և եղբայրս ենք տիրապետում լեզվին, բայց եղբայրս դեռ շատ փոքր է ։ Այնպես որ միայն ես կարող էի աշխատել ։ Այդ պատճառով եկանք հենց Հայաստան:
Ընտանիքում բոլո ՞ րն են հասականում հայերեն:-Մենք հայ ենք, սովորել ենք հայկական դպրոցում, այնպես, ինչպես Հայաստանում են սովորում հայոց լեզուն: Միակ տարբերությունն այն է, որ Սիրիայում և Լիբանանում մենք պետք է հայերենին հավասար սովորեինք նաև արաբերեն և մեկ այլ օտար լեզու ՝ անգլերեն կամ ֆրանսերեն:
Մինչ Հայաստան գալը ի ՞ նչ կարծիք ունեիք Հայաստանի մասին ։-Ես Հայաստանի մասին գաղափար չունեի, միայն կարդացել էի գրքերից, և այն կարծես երազային աշխարհ լիներ ինձ համար: Իսկ մարդկանցից լավ բան չէի լսել Հայաստանի մասին: Ասում էին, որ այստեղ չեմ կարող ապրել, աշխատել, բիզնես ունենալ և այլն: Բայց ես այնպիսի մարդ եմ,
ասածներին, մինչև չտեսնեմ իմ աչքով ։
Սկզբում բնակություն եք հաստատել Երևանում, իսկ հետո տեղափոխվեցիք Դիլիջան ։ Ինչու ՞։-2016 թվականի հունիսին տեղափոխվեցինք Դիլիջան: Պատճառները տարբեր էին: Հիմնականում նրա համար, որ ես սիրում եմ գեղեցիկ ու հանգիստ վայրեր, իսկ Դիլիջանը հենց այդպիսին է: Այսպիսի վայրերում միտքս հանգիստ է, հեշտ եմ աշխատում: Եթե շտկվեն որոշ թերություններ, ապա Դիլիջանը ավելի լավ քաղաք կդառնա: Ինձ ավելի հաճելի է այստեղ աշխատել, քան Երևանում, քանի որ այնտեղ ամեն ինչ արդեն պատրաստ է, իսկ Դիլիջանը ունի փոփոխությունների կարիք:
Որո ՞ նք են հիմնական տարբերությունները այստեղի և Սիրիայի ։-Սիրիան բազմազգ էր, և այնտեղ կային տարբեր կրոններ: Ամեն ինչ այնտեղ ավելի խիստ էր: Հայաստանը շատ ավելի հանգիստ
երկիր է: Իմ կարծիքով մարդիկ շատ ավելի մարդամոտ են: Օրինակ, երբ քայլում եմ Դիլիջանով, զգում եմ, որ մարդիկ այստեղ շատ ավելի մտերիմ են, օգնում են միմյանց ։ Կարոտում եմ այնտեղ ապրող բարեկամներիս, հարազատներիս, ընկերներիս: Ինձ համար տունը միայն չորս պատը
Հետադարձ քայլի մասին դեռ չեմ մտածում ։