Պատմական նախադրյալներ
Թարգմանության հեղինակ ՝ Աննա Թորոսյան Աղբյուրը ՝ անձնական արխիվ
Այսուհետ « Կորիզ » համայնքային ամսաթերթը կանդրադառնա Դիլիջանի պատմությանը ՝ ներկայացնելով հետաքրքիր փաստեր ու պատմական մանրամասներ ։
18 դարի երկրորդ կեսից տարածաշրջանի համար սկսվեց մի նոր շրջան, որը պայմանավորված էր ռազմաստրատեգիական նոր ճամբարի ստեղծմամբ: Նոր շրջափուլի պատճառն այն էր, որ ասպարեզ էր եկել մի նոր խաղացող ՝ Ռուսական կայսրությունը: Մինչ այդ Դիլիջանը գտնվում էր Օսմանյան կայսրության և Պարսկաստանի հսկողության տակ, որոնք կառավարում էին տարածաշրջանը ըստ իրենց հայեցողության: Այս իրավիճակը փոխվեց 18 դարի երկրորդ կեսին:
Որո ՞ նք էին այս փոփոխության պատճառները:
Առաջին հերթին, 1753 թվականին Պարսկաստանում գահակալում էր Մուհամեդ Կարիմ խանը, որը, ինչպես իր հետնորդները, ցանկանում էր ամեն կերպ զարգացնել Պարսկաստանը: Պետք է նշել, որ ամբողջ Արևելյան Հայաստանը, այդ թվում նաև Դիլիջանը, այդ ժամանակ գտնվում էին պարսկական տիրապետության տակ:
Երկրորդ հերթին, 1762 |
թվականին ռուսական գահին է |
բարձրանում Եկատերինա Բ-ն, |
որը ցանականում էր իր տերությանը միացնել նաև
Կովկասը: Մեծ էր նաև ներշնչանքը քրիստոնյանների
|
|
Հետևեք պատմական զարգացումներին մեր հաջորդ համարներում ։ |
մոտ, որոնք հոգնել էին
7
|
ձեռնարկում դեպի Կովկաս: 1780 |
lorem ipsum:: [ Date ] |
մահմեդականների լծից: Պատմության մեջ առաջին
անգամ ռուս-թուրքական պատերազմը ավարտվեց Օսմանյան կայսրության պարտությամբ ՝ 1774 թվականին կնքված պայմանագրով: Ըստ պայմանագրի ՝ Հյուսիսային Կովկասի տարածքների մեծ մասը անցավ Ռուսական կայսրությանը:
Երրորդ հերթին, հզորացած Վրաստանը, Ռուսական կայսրության օժանդակությամբ, փայլուն հաղթանակներ էր տանում պարսիկների դեմ: 1762 թվականին Վրաստանի արքա Հերակլ Բ-ն փայլուն հաղթանակ տարավ ՝ ջախջախելով Թեյմուրազ Բ- ին: Դրանից հետո ստեղծվեց միասնական Քարթլի- Կախեթի թագավորությունը:
Չորրորդ հերթին, օրեցօր թուլանում էր Օսմանյան կայսրությունը: Գահակալները գնալով դառնում էին անպիտան և առողջական խնդիրներով: Օրինակ Օսման Գ-ն իր ապարանքից վտարել էր բոլոր կանանց և բանաստեղծներին: Նա նաև չէր սիրում քրիստոնյաններին և պատվիրում էր նրանց հատուկ նշաններով զգեստներ հագնել: Օսման Գ-ն մահացավ սրտի կաթվածից: Նրան հաջորդում են ևս մի քանի անհաջող գահակալներ, որոնց ժամանակ կայսրությունը նույնպես թուլանում է: Այսպիսով հայերի համար բարենպաստ ժամանակ էր մահմեդականներից ազատվելու համար: 1779 թվականին Եկատերինա Բ-ն ընդունում է հայերի առաջարկը և արշավանք
թվականի հունվարի 1-ին Պետերբուրգում տեղի է ունենում
ժողով, որի ժամանակ հայերը ՝ ռուսների հետ քննարկեցին այն, ինչ անհրաժեշտ էր արշավանքի համար ՝ քաղաքների միջև հեռավորությունը, թշնամու ուժը, թվաքանակը և այլն: Հաջորդ օրը հայերը պատմեցին Հայաստանի տեղանքի մասին: Ռուսները ստացան Հայաստանի կառավարության մասին համապատասխան փաստաթղթերը: Ըստ փաստաթղթերի Հայաստանի բնակչության մի մասին տեղահան էին արել: Հայերի հիմնական մասը ապրում էր Ղարաբաղում, և հենց
Ղարաբաղի բնակիչներն էին միանալու արշավանքին: Ժողովի ընթացքում որոշվեց, որ ռուսական զորքը հասնելու էր Երևան ՝ անցնելով Դիլիջանի միջով: 1783 թվականին կնքվեց ռուս-վրացական պայմանագիրը, ըստ որի Քարթլի-Կախեթի թագավորությունը անցնում էր Ռուսաստանի տիրապետության տակ: Դա թուլացնում էր Օսմանյան կայսրության և Պարսկաստանի դիրքերը Կովկասում: Ռուսական բանակը մտավ Կովկաս: