ՀՀ ամենահին գրադարանի հետքերով …
Հեղինակ ՝ Անի Խառատյան
Փորձելով բացահայտել Դիլիջանի գրքասերների նախընտրությունները, ինչպես նաև ներկայիս հետաքրքրվածությունը դեպի գիրքն ու գրադարանը ՝ « Կորիզ »- ի թիմը հարցազրույց վերցրեց Դիլիջանի գրադարանների կենտրոնական համակարգի տնօրեն Աիդա Ափրոյանից ։ Աիդա Ափրոյանը ծնվել է Երևանում ։ Աշխատել է Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի մշակման բաժնում: 1982 թվականին ամուսնացել է և տեղափոխվել Դիլիջան: Դիլիջանում աշխատել է Ղազարոս Աղայանի անվան կենտրոնական գրադարանի մշակման բաժնում, հետո տեղափոխվել մանկական բաժին ՝ որպես մեթոդիստ: 1993 թվականից ի վեր աշխատում է Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգում ՝ որպես տնօրեն:
-Ի ՞ նչ է իրենից ներկայացնում Դիլիջանի գրադարանների
կենտրոնացված համակարգը:
Դա նշանակում է, որ մեր ՝ Ղ ․ Աղայանի անվան գրադարանը հանդիսանում է մայր գրադարան և իր շուջն է հավաքել մյուս գրադարանները ։ Քաղաքում գոյություն ունի 5 մասնաճյուղ-գրադարան, որոնք « պատկանում » են մեր գրադարանին ։ Իսկ հիմա, երբ համայնքում տեղի է ունեցել խոշորացում, արդեն գոյություն ունեն 5 քաղաքային և 5 գյուղական գրադարաններ( Գոշ, Թեղուտ, Հաղարծին, Աղավնավանք, Խաչարձան)։ Հենց սա էլ իրենից ներկայացնում է կենտրոնացված համակարգ ։ Ղ ․ Աղայանի անվան գրադարանը 2018-ին տոնելու է իր 110- ամյակը ։ Այն ՀՀ ամենահին գրադարանն է, որը ստեղծվել է 1908 թվականին և ունի գրքային ամենամեծ ֆոնդը
-Որո ՞ նք են Ձեր ամենավառ հիշողությունները կապված գրադարանային աշխատանքի հետ ։
Վառ հիշողությունները կապված են մինչև 1988 թվականի երկրաշարժը ։ Մինչ երկրաշարժը շատ աշխատանքներ էին արվում ։ Երկրաշարժից հետո
տեղափոխվեցինք մշակույթի պալատ ՝ արդեն տնվորի կարգավիճակում ։ Գրքային ֆոնդերը չկարողացանք ամբողջությամբ տեղափոխել ՝ տեղ չունենալու պատճառով ։ Այժմ ունենք պարկերով պահեսատվորված գրքեր « Ունիվերմագ »-ի շենքում ՝ 2-րդ հարկում ։
-Ինչպիսի ՞ ն են Դիլիջանի ընթերցողնե րը այսօր և ինչպիսի ՞ ն էին նախկինում ։
3 lorem ipsum:: [ Date ]