"Koriz" # 4 | Page 2

« Կորիզ » համայնքային ամսաթերթը Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական եվ սոցիալական ծրագրերից մեկն է հանդիսանում, եվ տպագրվում է մի խումբ դիլիջանցի պատանիների նախաձեռնությամբ: Թերթը իրազեկում է այն բոլոր նորությունների, իրադարձությունների, միջոցառումների մասին, որոնք կատարվում են Դիլիջան քաղաքում և հարակից գյուղերում: Թերթը բարձրաձայնում է այն հայտնի և անհայտ մարդկանց մասին, որոնց գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում Դիլիջան համայնքի առօրյա կյանքում:
Իսկ դուք գիտե ՞ ք, որ...
Հեղինակ ՝ Մարիանա Ղազարյան
v Աշխարհի ամենահին գիրքը ստեղծվել է Ք. ա 3350թ-ին:
v Մ. թ. ա. 2-րդ դարում Պերգամոն քաղաքում կենդանիների կաշվից պատրաստվել է նոր գրանյութ և քաղաքի անունով կոչվել պերգամենտ: Այն մեզ հայտնի մագաղաթն է ։
v1967 թ-ից ամեն տարի ապրիլի 2-ին ամբողջ աշխարհում նշվում է Մանկական գրքի միջազգային օրը:
v ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` 1996 թ-ից ապրիլի 23-ին ամեն
տարի նշվում է Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրը:
v Աշխարհի ամենամեծ գիրքը բաղկացած է 420 էջից և կշռում է 1500 կգ:
v Ամենափոքր գրքի էջերի երկարությունն ու լայնությունը կազմում է 0,77մմ, իսկ տառերի լայնությունը` 0,001մմ:
v Վիկտոր Հյուգոյի « Թշվառները » ստեղծագործության մեջ 823 բառից բաղկացած նախադասություն կա:
v Ամենաշատ էջերով գիրքը 17-րդ դարի չինական հանրագիտարանն է, որն ունի 853450 էջ:
v Ֆրանսիայի ժամանակակից արվեստի թանգարանում պահվող « Ապոկալիպսիս » գիրքը համարվում է ամենաթանկն աշխարհում: Գրքի քաշը 120 կիլոգրամ է, իսկ գինը 100 միլիոն դոլար:
v1447-ին Յոհան Գուտենբերգը հրատարակել է Եվրոպայում առաջին տպագիր գիրքը:
vՀայերն առաջիններից էին, որ օգտվեցին Գուտենբերգի գյուտից և 1512 թվականից սկսած հիմնադրեցին հայկական տպարաններ և լույս տեսան հայերեն գրքեր:
vՈւրբաթագիրքը հայերեն առաջին տպագիր գիրքն է ։ Տպագրվել է Վենետիկում 1512 թ. Հակոբ Մեղապարտի կողմից ։
vՀայերեն ամենափոքր ձեռագիրը ՝ Տոնացույցը, 19 գրամ է և բաղկացած է 104 թերթից:
vՀայերեն ամենամեծ ձեռագիրը ՝ « Մշո ճառընտիր »-ը կամ « Տօնական »-ը, 28 կգ է, և կազմված է 601 մագաղաթյա թերթից:
vՀովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի օրը հայտարարել են « Գիրք նվիրելու օր »:
* Դիլիջանի համայնքային կենտրոնը( ԴՀԿ) հանդիսանում է IDeA Հիմնադրամի ՝
Դիլիջանի զարգացման ծրագրերից մեկը ։ Այն ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա ՝ որպես հարթակ UWC Դիլիջանի ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար: 2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ ՝ խրախուսելու մասնագիտական զարգացումը, կրթական միջոցառումների անցկացումը և որպես հիմք ծառայելու այնպիսի նախաձեռնությունների համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը գտնվում է Դիլիջանի
2 Ավագ դպրոցի տարածքում ։ lorem ipsum:: [ Date ]