4
-Ի ՞ նչ դժվարություններ եք ունեցել այս ընթացքում:
« Արահետը » բավականին ժամանակատար ծրագիր է, և, ինչպես բոլոր ծրագրերը, մենք նույնպես հանդիպեցինք բազմաթիվ խնդիրների, որը լուծեցինք մեր շատ սիրելի մենթոր Նարեկ Սուքիասյանի և իր ընկերների խորհուրդների շնորհիվ:
-Ի ՞ նչ ակնկալիքներ ունեք ծրագրից:
Ծրագրի արդյունքում ակնկալում ենք ստանալ շահույթ, ինչպես նաև Դիլիջանը դարձնել հանրահայտ և գրավիչ
զբոսաշրջիկների համար ։ Մեր պարտքն ենք համարում նաև ներգրավել տեղի երիտասարդությանը:
Diamond Challenge-ը Հայաստանում իրականացնելու գործում մեծ ներդրում են ունեցել Դիլիջանի համայնքային կենտրոնի աշխատակիցներն ու ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Էմիլի Շիլլերը ։ « Ամենից բարդն այն էր, որ այս ծրագիրը իրականացվում է Հայաստանում առաջին անգամ, և շատ քչերն էին տեղեկացված ծրագրի մասին: Իսկ ամենից հիշարժանը ՝ « Արահետի » հաղթանակի տոնումն էր: Մեր կարծիքով մյուս տարի ծրագիրն ավելի մեծ և մասշտաբային կլինի: Բայց մենք գոհ ենք թե ' արդյունքներից, թե ' կատարված աշխատանքից: Մրցույթի ծրագրերից որոշներն արդեն գտել են իրենց հովանավորներին, որը ինքնին
մեծ նվաճում է »,-պատմում է Էմիլին ։
Իսկ այն հարցին, թե բա ՞ րդ էր արդյոք հաղթող թիմի ընտրությունը, և ինչո ՞ ւ ընտրվեց հենց « Արահետը », ժյուրիի անդամներից Դավիթ Իսկանդարյանը պատասխանեց. « Իհարկե դժվար էր: Մասնակցում էին շատ հետաքրքիր թիմեր ՝ իրենց
հետաքրքիր նախագծերով:
Կարծում եմ, նրանցից շատերը կկարողանան ամբողջովին իրագործվել: Ըստ էության, ընտրությունը հիմնված էր թե’ ժյուրիի անդամների, թե’ առցանց քվեարկության արդյունքների վրա:
« Արահետի » հիմնական յուրահատկությունն, իմ կարծիքով, վերջինիս սոցիալական ուղղվածությունն է տարածաշրջանի վրա: Նախագիծը միտված է
տուրիստական հոսքերը և տարածաշրջանում գտնվող սուբյեկտներն արդյունավետ կերպով համատեղելու հարցի վրա: Օգտագործելով Դիլիջանի և հարակից համայնքների զբոսաշրջային պոտենցիալը` « Արահետը » կկարողանա ձևավորել արդյունավետ հարթակ, որից կօգտվեն զբոսաշրջիկները, տեղացի ֆերմերները, հյուրատները »:
Ապրիլ ամսին « Արահետը » իր բիզնես ծրագիրը կներկայացնի մրցույթի եզրափակիչ փուլում ԱՄՆ-ի Դելավեր համալսարանում ։ « Մենք պետք է քրտնաջան աշխատենք ։ Մինչև ապրիլ արդեն պետք է սկսենք իրագործել մեր ծրագիրը ՝ ներգրավելով երիտասարդ աշխատակիցներ և կազմապերպելով տուրեր »,-ամփոփում է Ալբերտը:
Diamond Challenge մրցույթը ստեղծվել է ԱՄՆ-ի Դելավեր համալսարանի Հորն կրթական ծրագրի շրջանակներում եւ նրա նպատակն է ձեռնարկատիրության միջոցով ոգեշնչել հաջորդ սերնդի ներկայացուցիչներին եւ խթանել ձեռնարկատիրական հմտություններ ավագ դպրոցականների շրջանում ։
Մրցույթը բաղկացած է երեք փուլից ՝ հայտերի ընդունում եւ գնահատում վիրտուալ դատավորների կողմից, կիսաեզրափակիչ փուլի անցկացում գործընկեր
կազմակերպությունների կողմից, եւ եզրափակիչ փուլ ՝ ԱՄՆ-ի Դելավեր համալսարանում ։
Աննա Թորոսյան