Քաղաքային տրանսպորտի վիճակը
Այո , Դիլիջանն այն եզակի քաղաքներից է , որտեղ աշակերտներն ու ուսանողները կարող են երթևեկել 30 դրամով ։ Հայաստանի այլ քաղաքների համեմատ այստեղ տրանսպորտը համեմատաբար ավելի բարեկարգ վիճակում է գտնվում ։ Երբեմն տոներին երթուղիները սպասարկվում են անվճար ։
Չնայած այս ամենին , Դիլիջանի քաղաքային տրանսպորտի սպասարկման ոլորտն էլ զերծ չի մնում բազում խնդիրներից , որոնք հաճախ բնակիչներին դժգոհության առիթ են տալիս ։ Ամռանը բողոքներ կարելի է լսել բաց դռներով երթևեկելու մասին , ձմռանը ՝ ավտոբուսը ոչ օրինական կերպով գազով ջեռուցելու մասին ։ Դժգոհում են վարորդների վերաբերմունքից , երթուղիներից , սպասարկման ժամերից …
Որպես վառ օրինակ` ահա այսպիսի գրառում գտանք մեր քաղաքացիներից մեկի կողմից .
« Այսօր Դիլիջանի քաղաքային ավտոբուսում իմ չորս տարեկան աղջկա հետ նստած եմ : Ավտոբուսը կանգ չի առնում մեր կանգառում ու առաջ է անցնում : Ես հարցնում եմ .
-Չե ՞ ք կանգնում կանգառում :
Վարորդը կոպիտ տոնով պատասխանում է :
-Բա մի հատ տեղիցդ շարժվի , որ իմանամ իջնող կա , որ կանգնեմ :
Ասում եմ .
-Ավտոբուսը , անկախ նրանից
իջնող կա , թե չէ , պետք է բոլոր կանգառներում կանգնի :
Վարորդը պատասխանում է .
-Դա քո կարծիքով , մեր օրենքներն ուրիշ են ։ Ես նայում եմ հայելիով , եթե հետևում շարժվող մարդ չկա , կանգառում չեմ կանգնում »:
Հուզող հարցերի պատասխանները գտնելու համար « Կորիզ » -ի թիմը այցելեց Դիլիջանի համայնքապետարան ։ Պարզվում է , որ քաղաքի տրանսպորտային եթուղիները սպասարկելու համար ամեն երեք տարին մեկ իրականացվում է մրցույթ , այսինքն ՝ սպասարկող ընկերությունը ընտրվում է մրցույթի արդյունքում ։ Հետաքրքիր էր նաև , թե ինչու չկա երթուղի դեպի Կամո փողոց ։ Ըստ համայնքապետարանի ներկայացուցչի բացատրության ՝ պատճառն այն է , որ տվյալ փողոցը սպասարկելու համար նախատեսված մրցույթին ոչոք չի մասնակցում ։ Իսկ ինչ վերաբերվում է առկա այլ խնդիրներին ՝ համայնքապետարանը պատասխանատվություն չի կրում , քանի որ ամենը սպասարկող ընկերության ենթակայության տակ է ։
« Կորիզ » -ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ Դիլիջանի հասարակական տրանսպորտի համար պատասխանատու « Դիլտրանս » ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Էմին Մարկարյանից ։
Առաջնահերթ քննարկվեց հանրային ավտոբուսում անօրինական կերպով բնական գազի օգտագործման մասին լուրերը ։ Այն չի հերքվում ։ Բացատրվում է նրանով , որ անցյալ տարի գազը միացվել է -30 աստիճան ջերմաստիճանի պայմաններում ավտոբուսի անխափան աշխատանքը ապահովելու համար ։ Դեպքը կրկնվեց նաեւ այս տարի , երբ եղանակային պայմանները շատ ավելի բարենպաստ են ։ Ըստ շրջանառվող լուրերի վարորդը ազատվել է աշխատանքից ։
Հարցը , թե ինչու են ավտոբուսի վարորդները ամառվա շոգ օրերին բաց դռներով երթևեկում , պարզաբանվեց այսպես ․ շոգ օրերին , ավտոբուսից օգտվող քաղաքացիների հորդորով պատուհանների հետ միասին , օդափոխություն , զովություն ապահովելու նպատակով բացվում է նաև ավտոբուսի առաջին մասում գտնվող դուռը , որը իրենից վտանգ չի ներկայացնում , քանի որ քաղաքացիները իրավունք չունեն այդ մասում կանգել ։ Չնայած նմանատիպ պատասխանին , կարծում ենք , որ նույնիսկ եթե օդափոողությունը անչափ անհրաժեշտ է , ապա ուղևորների ապահովության համար վարորդը պարտավոր է փակել հետնամասի դուռը ։
Քաղաքի որոշ ծայրամասային թաղամասերում ավտոբուսների ամբողջ գրաֆիկով չաշխատելու հիմնական պատճառը համայնքային անբարեկարգ ճանապարհներն են ։
Մյուս կողմից , ոչ ոք չի կարող հերքել հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիների անբարյացակամ և անպատասխանատու վերաբերմունքը ավտոբուսի նստարանների , վարագույրների հանդեպ ։
Եկե ’ ք մենք էլ պատասխանատվություն կրենք մեր քաղաքն ավելի բարեկարգ դարձնելու գործում ։
6