Հայ մամուլի զարգացումը
Հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում է Հայ մամուլի օրը:
Հայ մամուլի հիմնադրումը սկսվում է հայերեն առաջին պարբերականի` « Ազդարար »-ի տպագրումից, որն առաջին անգամ լույս է տեսել Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794-ի հոկտեմբերի 14-ին ։ « Ազդարար » ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը, ով Հնդկաստանի Մադրաս քաղաք էր հասել Պարսկաստանից և պատմության մեջ մնաց որպես հայ մամուլի հիմնադիր: Այն գործել է մինչև 1796-ի մարտ ամիսը ։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար ՝ 965 էջ ընդհանուր ծավալով ։ Թողարկումը վերսկսել 2007- ին Կալկաթայում ։ Այնուհետ հայալեզու թերթեր լույս տեսան աշխարհի տարբեր ծայրերում ։ 1794-ից ի վեր Հայաստանում և Սփյուռքում լույս է տեսել 4000-ից ավելի պարբերական ։
Լրատվական կյանքը Դիլիջանում սկիզբ է առել 1958 թվականից, երբ առաջին անգամ հրատարակվել է « Դիլիջան » թերթը ։ « Դիլիջան » թերթի զարգացման գործում իրենց ներդրումն են ունեցել այնպիսի նշանավոր գրողներ եվ խմբագրիներ, ինչպիսիք են Մուսայել Մկրտումյանը, Գեւորգ Զարենցը, Միքաել Սերունցը, Զավեն Դանիելյանը, Արթուր Բադալյանը, Հենրիկ Խառատյանը, Ռոբերտ Պողոսյանը, եւ այլոք ։
«« Դիլիջան » ամսաթերթը այժմ լույս է տեսնում համայնքապետարանի հովանավորությամբ ։ Այն տպագրվում եւ անվճար հասցվում է իր բաժանորդներին ։ Թերթում տեղ են գտնում Դիլիջանի սոցիալտնտեսական, կրթամշակութային նորությունները, եռամսյակը մեկ նաեւ համայնքապետարանի հաշվետվությունները ։ Թերթը հատկապես անդրադառնում է խոշորացման արդյունքում Դիլիջանին միացած բնակավայրերի խնդիրներին »,- պատմում է « Դիլիջան » թերթի խմբագիր Ալբերտ Սիմոնյանը ։
Իսկ առհասարակ ի ՞ նչ լրատվական աղբյուրներից են օգտվում դիլիջանցիները ՝ տեղեկանալու համայնքում տեղի ունեցող իրադարձությունների մասին ։ Հիմնվելով 2017 թվականին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի « Ամբերդ » հետազոտական կենտրոնի եվ Դիլիջանի մի խումբ կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացրած հարցման արդյունքների վրա ՝ 240 հարցվածներից 130-ը առաջին տեղում է գնահատել ընկերների, ծանոթների աղբյուրը, 62-ը Facebook սոցիալական կայքը, 32- ը համայնքապետարանի պաշտոնական կայքը, 20-ը « Դիլիջան » ամսաթերթը, մնացածը ՝ այլ աղբյուրներ ։
ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
( վիկտորինայի պատասխանները գտե’ ք հաջորդ էջի վրա)
1. Հաղորդակցման ի ՞ նչ միջոցներով են նախամարդիկ տեղեկություն տարածել ։
2. Հին հույները այդ թռչունների միջոցով տարածում էին
Օլիմպիադայի հաղթողների անունները ։ Ո ՞ ր թռչունների մասին է խոսքը ։
3.5-րդ դարում մարդիկ այն օգտագործում էին ՝ գրելու համար ։ Հայաստանում էլ այբուբենի ստեղծումից հետո առաջին ձեռագրերն արել են դրա վրա ։ Ինչի ՞ մասին է խոսքը ։
4. Ո ՞ վ է հայտնագործել հեռախոսը ։
5.1895 թվականին Գիլիելմո Մարկոնին փոխանցեց առաջին ռադիոազդակը եվ նրան էլ պատկանում է ռադիոյի գյուտի հեղինակային իրավունքը ։ Սակայն միեվնույն թվականին ռադիոյի գյուտը ցուցադրվել է Ռուսաստանում մեկ այլ անձի կողմից եվս ։ Նրա շնորհիվ էլ մայիսի յոթը նշվում է որպես Ռադիոյի միջազգային օր ։ Ո ՞ վ է այդ անձը:
6. Ո ՞ րն է ամենաառաջին հայկական ռադիոն ։
7. Ո ՞ րն է առաջին հայկական ֆիլմը, եվ ո ՞ ր թվականին է նկարահանվել ։
8. Ո ՞ վ է գունավոր հեռուստատեսության հեղինակը ։
9.1960-ականներին ԱՄՆ պաշտպանության նախարարության պատվերով ստեղծվեց « ԱՐՓԱՆԵԹ »-ը, որը ինտերնետի նախատիպն էր ։ Իսկ գիտեք արդյոք, թե ինտերնետ կապը ո ՞ ր թվականից է մատակարարվում Հայաստանում ։
10. Ըստ ժամանակագրության նշեք հաղորդակցման հետեվյալ միջոցների ստեղծման հերթականությունը ՝ հեռուստատեսություն, ռադիո, հեռախոս ։
11. Ե ՞ րբ է լույս տեսել « Կորիզ » համայնքային ամսաթերթի առաջին համարը ։
12. Որ ՞ ն է Դիլիջանում գործող միակ ռադիոհարթակը, որը համակարգվում է պատանիների կողմից ։
Լենա Խալաֆյան Դիլիջանի ավագ դպրոց
7