"Koriz" # 10 | Page 6

Մուսաների հավաքատեղին
Գետափնյա փողոցով քայլելիս անհնար է չնկատել երկհարկանի, փայտե նախշազարդ պատշգամբով այս կառույցը, որն իր մեջ ամփոփում է տարիների ընթացքում կուտակված հուշեր, հանդիպումներ ու բազում պատմություններ ։ Այն Երեւանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղն է ։ Շատերին հայտնի է նաեւ որպես իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը Դիլիջանում ։
Շենքը կառուցել է թիֆլիսեցի մեծահարուստ վաճառական Սամսոն Բեկ-Հարությունյանը 1896 թվականին: Հետագայում Սամսոն Բեկ-Հարությունյանն այն նվիրել է թիֆլիսահայ իշխանուհի Մարիամ Թումանյանին:
Մարիամ Թումանյանը( 1870-1945) ` հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի դուստրը, ծնվել է Թիֆլիսում: Կրթությունը ստացել է Գայանյան դպրոցում, այնուհետև Թիֆլիսի առաջին իգական գիմնազիայում: 17 տարեկան հասակում ամուսնացել է տարքով իրենից կրկնակի մեծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Գեորգի Թումանովի հետ` ոտք դնելով իշխանական մի ընտանիք, որտեղ առհասարակ հայերեն խոսք չէր հնչում: Նա հեղաշրջում է կատարում այս տանը` հայեցի դաստիարակություն տալով իր զավակներին: Մարիամ Թումանյանը Եղել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության Խուդադյան որբանոցի( աղջիկների) կազմակերպիչն ու պատասխանատուն: Նրա ջանքերի շնորհիվ է նախաձեռնվել և կառուցվել Աբասթումանի առողջարանը թոքախտով հիվանդների համար: Առաջին աշխարհամարտի տարիներին տիկին Թումանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ գաղթականների համար ստեղծվեցին կազմարարական,
ջուլհակագործական, կարի ու կոշկագործական արհեստանոցներ: Նա վճռական դեր է խաղացել մանավանդ Հովհ. Թումանյանի ստեղծագործական կյանքում:
Իշխանուհին ամառանոցը դարձրել է մուսաների հավաքատեղի, և հաճախ այս տանն են հյուրընկալվել Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Արմեն Տիգրանյանը, Լեոն, Ավետիք Իսահակյանը, Ազնիվ Հրաչյան, Հովհաննես Աբելյանը, Իսահակ Ալիխանյանը, Արուս Ոսկանյանը, Աղասի Խանջյանը, Ասքանազ Մռավյանը, Մաքսիմ Գորկին, Եղիշե Չարենցը, եւ այլոք:
Տան վերջին բնակիչը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Հովհաննես Շարամբեյանն էր, ով տունը վեր է ածում ժողովրդական արվեստի թանգարանի 1979 թվականի սեպտեմբերի 15-ին: Թանգարանում ներկայացված են կիրառական արվեստի խառը ժանրերի աշխատանքներ ՝ փայտարվեստ, ասեղնագործություն, ժանյակագործություն, արծաթագործություն, փայտի գեղարվեստական մշակում և փորագրություն, գոբելեն, գորգագործություն, կարպետագործություն, ինչպես նաև Հովհաննես Շարամբերյանի գտածոները: Թանգարանն ունի բավականին հարուստ ֆոնդ, այն կազմում է 1000 ցուցանմուշ, որից ցուցադրվում է 547-ը: Թանգարանում ներկայացված են թե ՛ Դիլիջանի, թե ՛ Երևանի արվեստագետների ստեղծագործությունները:
« Շենքը կանգուն է ։ Այն համարվում է Դիլիջանի ամենահին կառույցներից մեկը և պատմական հուշարձանների շարքում է ։ Թանգարանում կազմակերպվում
են մի շարք միջոցառումները ՝ գրական ընթերցումներ, ցուցահանդեսներ ։ Ելույթ է ունեցել նաև « Գեղարդ » երգեցիկ խումբը ։ Համագործակցում ենք նույնսկ շնորհալի այցելուների հետ: Հաճախ Հովհաննես Շարամբերյանի անվան գեղարվեստի դպրոցը այստեղ
դասընթացներ է անց կացնում,- պատմեց թանգարանի գիտաշխատող Անահիտ Կարապետյանը ՝ « Կորիզի »-ի լրագրողներին »:
Թանգարանը սերտորեն համագործակցում է Երկրագիտական և Ժողովրդական արվեստի թանգարանների, ժամանակին նաեւ Արգելոց թանգարանի հետ ։
« Մենք փոխգործնական հարաբերությունների մեջ ենք մինչ այսօր: Հաճախ ցուցահանդեսներ ենք ունեցել Արգելոց թանգարանի հետ, ներկայացրել ենք Դիլիջանի կենցաղը ։ Հին Դիլիջանի հետ կապված շատ ցուցանմուշներ պահպանվում էր հենց Արգելոց թանգարանում: Ավա ՜ ղ, այդ թանգարանն այլեւս չի գործում: Ամբողջ Դիլիջանի ոգին գտնվում էր հենց այդ թանգարանում և այն ուներ բավականին հարուստ ֆոնդ »,- նշեց Անահիտ Կարապետյանը ։
Թանգարանը բաց է իր այցելուների առաջ ամեն օր( բացի երկուշաբթի), ժամը 11:00-17:00:
Աննա Թորոսյան եւ Անի Խառատյան
Դիլիջանի ավագ դպրոց
6