Դիլիջանը Բայազետի, Կարսի գրավման տարիներին
Դեռևս ռուս-թուրքական պատերազմի ժամանակ երևանյան ջոկատն ուներ 39000 զինվոր: Առաջին ջոկատի հրամանատարն էր Արշակ Տեր-Ղուկասովը( 11500 զինվոր), իսկ երկրորդ ջոկատի հրամանատարն էր Միքայել Լորիս- Մելիքովը( 27500 զինվոր): Թուրքական բանակը մտադրված էր գրավել Երևանը: Երևանը պաշտպանելու համար երևանյան ջոկատը սկսում է Բայազետի իր մարտավարությունը: 1877 թվականի ապրիլին Տեր- Ղուկասովի շնորհիվ Բայազետն արդեն գրավված էր: Տեր- Ղուկասովը Բայազետում թողնում է 1600 զինվոր և շարունակում պայքարը: Հունիսին բերդը պաշարում են թուրքերը, հայերը համառ դիմադրում են 23 օր ։ Նրանց օգնության է հասնում Տեր- Ղուկասովը, և թուրքերը թողնելով պաշարումը ՝ փախչում են: Հաջողությամբ են պսակվում նաև Միքայել Լորիս-Մելիքովի մղած մարտերը: 1877 թվականին հայռուսական զորքերը ջախջախում են թուրքական զորքին և բացում դեպի Կարս տանող ճանապարհը: Հոկտեմբերին Միքայել Լորիս- Մելիքովը պաշարում է Կարսը, իսկ նոյեմբերին գրավում այն: Նույն թվականին հայերը գրավում են նաև Ալաշկերտի դաշտավայրը: Այդ մարտերի ժամանակ կարևոր դեր էր խաղում Դիլիջանի հոսպիտալը, իսկ Դիլիջանի հոսպիտալում տիրող տրամադրության մասին մենք տեղեկանալ կարող ենք Եկատերինա Բակունինայի նամակներից.
« Հունիսի 26: Մեզ մոտ ՝ Դիլիջանում, շատ են Բայազետի հերոսները: Ահավոր է լսել և պատկերացնել, որ նրանք դիմացել ենք քսաներեքօրյա պաշարումը: Պատմում են, թե ինչպես ամեն գիշեր նրանցից մի քանիսը պարսպից իջնում էին պարանով ՝ ջուր բերելու համար, սակայն ոչ բոլորն էին վերադառնում: Պատմում էին, թե ինչպես էին թաղում մահացած զինվորներին
նկուղներում, ինչպես աղոթում Աստծուն անձրև գալու համար, ինչպես նրանք վերջապես լսեցին ռուսական բանակի ռումբի ձայնը: Ինչպիսի ՜ երջանկություն էր դա: Բայց եթե ես շարունակեմ այս նամակը, այն ավարտ չի ունենա ։ Ցավալի է, շատ ցավալի ։
Հոկտեմբերի 12: Սպասում ենք 300 վիրավորների: Մխիթարում է միայն այն, որ այդ զոհերը հաղթանակի արդյունք են: Կարսը պաշարված է:
Հոկտեմբերի 22: Դուք կհարցնեք, թե ուրախանու ՞ մ ենք արդյոք հաղթանակով. ուրախանում ենք: Մտադրված են գրավել նաև Կարսը, Էրզրումը և Բաթումին ։ Վերջինս պետք է լավ նավահանգիստ կառուցելու համար Կովկասում:
Նոյեմբերի 7: Փառք Քեզ, Ատվա’ ծ: Կարսը գրավված է: Երեկ ինձ բերեցին նամակ Թիֆլիսից այս նորության մասին: Չեք կարող պատկերացնել, ինչ ուրախ ենք: Քայլում էի հոսպիտալի մահճակալների կողքով և բացականչում.« Կարսը գավվա ՜ ծ է »: Չորս կողմից լսվում էին ուրախության խոսքեր և բացականչություններ:
Փետրվարի 20: Խաղաղությու ՜ ն: Այս նորությունը հենց նոր հասավ Դիլիջան: Մենք հենց դրան էինք սպասում:
Մարտի 25: Ենթադրություններ կան, որ ամբողջ Եվրոպան և Աֆրկան գալիս է մեր դեմ: Սարսափով սպասում ենք հետագա քայլերին ։
13 հուլիսի: Հուլիսի 1-ին, 2-ին, 3- ին կարդացի Մոսկվայի թերթը և ես մղձավանջի ճնշման տակ եմ: Ի ՞ նչ է սա: Անգլիայի և Թուրքիայի միջեւ կնքված պայմանագրում նշվում է, որ մենք ո ' չ Կարս, ո ' չ էլ Արդանան չենք ունենա: Չգիտենք, ի ՞ նչ մտածել, ի ՞ նչ ակնկալել... »:
Աննա Թորոսյան Դիլիջանի ավագ դպրոց
« Դասավանդի’ ր, Հայաստան »-ի աշակերտները ՝ « վիկի » հոդվածագիրներ
« Դասավանդի’ ր, Հայաստան »-ի ամառային դպրոցի աշակերտները երեք օրում 100-ից ավելի հոդված են հրապարակել վիկիպեդիայում:
- Ամառային դպրոցի վերջին ակորդներից է համայնքային ծրագիրը, որի ընթացքում վիկի բառարան խմբագրել ենք սովորում,- ասում է « Դասավանդի’ ր, Հայաստան » ծրագրի մասնակից Վոլոդիա Գրիգորյանը: Վոլոդիան, ով նաև հայերեն վիկիպեդիայի խմբագիր է, նկատել է, որ ամառային դպրոցի ընթացքում երեխաները գրավոր խոսքում շատ սխալներ են ունեցել: Երեխաների գրագիտությունը բարձրացնելու նպատակով ՝ Վոլոդիան և իր ութ գործընկերները որոշեցին անցկացնել « վիկի » դասընթացներ:
- Ցանկացել ենք բարձրացնել գրագիտության աստիճանը, սովորեցնել տարբեր դարձվածքներ և դրանց
բացատրությունը, նաև սովորեցնել հոդվածներ հրապարակել վիկիպեդիայում:
ՈՒթ ուսուցչի օգնությամբ քսան աշակերտներ առաջին օրը ծանոթացել են վիկիպեդիայում հոդված գրելու գործիքներին: Ապա երեք օր, օրական մեկ ժամով, գրել են հոդվածներ: Վոլոդիան վստահ է, որ, եթե ամեն « վիկի » դասընթաց անցած աշակերտ սովորեցնի իր ընկերոջը « վիկի » հոդվածներ տպագրել, կնպաստի հայերեն վիկիպեդիայի զարգացմանն ու հարստացմանը: Իսկ երեխաները համացանցը կօգտագործեն ոչ միայն խաղերի այլ նաև օգտակար տեղեկություն ստանալու և տարածելու նպատակով:
Գոռ Սարդարյան Դիլիջանի ավագ դպրոց
3