1
2
«Կորիզ» համայնքային ամսաթերթը Դիլիջանի համայնքային կենտրոնի
կրթական, տեղեկատվական եվ սոցիալական ծրագրերից մեկն է հանդիսանում:
Ողջ տպագրական աշխատանքը համակարգում են մի խումբ դիլիջանցի
պատանիներ: Թերթը իրազեկում է այն բոլոր նորությունների,
իրադարձությունների, միջոցառումների մասին, որոնք կատարվում են Դիլիջան
համայնքում: Թերթը բարձրաձայնում է այն հայտնի և անհայտ մարդկանց
մասին, որոնց գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում Դիլիջան համայնքի
առօրյա կյանքում:
Շնորհավո՜ր տոնդ, սիրելի’
Սիրելի ուսուցիչնե’ր, «Կորիզ»-ի
պատանեկան թիմը սիրով
շնորհավորում է ձեզ` Ուսուցչի
միջազգային օրվա
կապակցությամբ եւ ցանկանում
անսահման եռանդ ու
համբերություն մեզ եւ մեր
սերնդակիցներին կրթելու
գործում։ Մենք խնդրեցինք այս
փոքրիկներին նկարել կամ
պատմել իրենց սիրելի
ուսուցչուհու մասին։
«Ուսուցչի տոն եւ Մրգատոն»՝
Դիլիջանի թիվ 2 դպրոցի
սաների կողմից
Հոկտեմբերի 5-ը կրկնակի տոն էր
Դիլիջանի թիվ 2 դպրոցի համար։
Յոթերորդ եւ ութերորդ
դասարանների աշակերտների
մասնակցությամբ դպրոցը տոնում
էր Ուսուցչի միջազգային օրը եւ
իսկական աշնանային Մրգատոն։
Հայկ Դանիելյան, 6 տարեկան,
Դիլիջանի կենտրոնական դպրոց
Աննա Թալանչյան, 8 տարեկան,
IV դպրոց
«Ես իրեն սիրում եմ, որովհետեվ
ինձ հեշտ տնային է տալիս եւ ինձ
վրա չի բարկանում»։
«Ես իրեն սիրում եմ, որովհետեւ
ինքն ինձ օգնումա, բարիա ու ինձ
սիրումա»։
Միջոցառման ժամանակ
ներկայացվեց ազգային երգեր ու
պարեր, իսկ թատերական
ներկայացմամբ պատկերվեց հայ
աշխատավորի օրը աշնան բերք ու
բարիքի շրջանում։ Վերջում
մասնակիցները վայելեցին
հայկական խոհանոցի
ավանդական ուտեստները։
Մարկոսյան Արթուր, 6 տարեկան,
II դպրոց
«Ես շատ եմ սիրում իմ
ուսուցչուհուն, որովհետեւ նա շատ
բարի է եւ սիրալիր։ Նա մեզ շատ
հետաքրքիր հեքիաթներ է
պատմում, իսկ ընդմիջման
ժամանակ տանում է ճաշարան»։
*Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) հանդիսանում է «Scholae Mundi Հայաստան»
բարեգործական հիմնադրամի ծրագրերից մեկը։ Այն ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի
երիտասարդական կենտրոնի հիմքի վրա՝ որպես հարթակ UWC Դիլիջանի
ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար:
2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ՝
խրախուսելու մասնագիտական զարգացումը, կրթական միջոցառումների
անցկացումը և որպես հիմք ծառայելու այնպիսի նախաձեռնությունների
համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող
ծրագրերում: Կենտրոնը գտնվում է Դիլիջանի ավագ դպրոցի տարածքում։
2