1
2
3
Թափառական շները
Դիլիջանում
Հեղինակ՝ Մարիամ Գասպարյան
Գաղտնիք չէ, որ Դիլիջան
քաղաքում շրջելիս հաճախ
կարելի է հանդիպել թափառող
շների։ Նրանք ամենուր են՝
կենտրոնական փողոցներում,
խոշոր առևտրի կենտրոնների,
սննդի կետերի դիմաց,
քաղաքային աղբարկղերի
շրջակայքում եվ
իհարկե
ծայրամասերում։
Օրինակ՝ մի օր դասից
տուն վերադառնալիս
նկատեցի, որ մի
փոքրիկ աղջնակ,
շնից այնքան
վախեցավ, որ
շնչակտուր վազեց,
մտավ խանութ և
դուռը ներսից փակեց։
Այս և նման շատ
դեպքերը կարող են
անդառնալի
հետևանքներ ունենալ
և մեծ խուճապ առաջացնել
բնակչության՝ հատկապես
երեխաների շրջանում։ Սա
շատ մտահոգիչ է մի կողմից
բնակչության, մյուս կողմից
կենդանիների կյանքի համար։
Չէ՞ որ կենդանիները նույնպես
պաշտպանության կարիք
ունեն։
Թափառող կենդանիների
խնդրով զբաղվող ամենամեծ
կազմակերպությունը Երեվանի
"Դինգո Թիմ"-ն է, որն իր
6
շուրջն է միավորում ինչպես
Հայաստանում, այնպես էլ
Հայաստանից դուրս բնակվող
բոլոր այն կենդանասեր
մարդկանց, ովքեր պատրաստ
են օգնել անտուն
կենդանիներին։ Թափառող
կենդանիների դեմ
պայքարելու շատ միջոցներ
կան, բայց, ցավոք,
Հայաստանի խոշոր
քաղաքներում, ստերջացնելու
և, ծայրահեղ դեպքերում,
քնեցնելու փոխարեն,
համապատասխան
մարմինների կողմից
ԱՊՕՐԻՆԻ կերպով կիրառվում
է կենդանիների ՍՊԱՆԴԻ/
ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼՈՒ մեթոդը
(www.dingo.am):
Պարզաբանելու համար, թե
արդյոք որոշակի քայլեր
ձեռնարկվում են
Դիլիջանում այս խնդիրը
լուծելու նպատակով, ես
դիմեցի Դիլիջանի
փողքաղաքապետ Արմեն
Մակարյանին։ Պարոն
Մակարյանը նշեց, որ այդ
հարցը շատ մտահոգիչ է, և
համայնքապետարանն էլ է
շահագրգռված դրա
լուծմամբ։ Որքան էլ որ այն
համայնքապետարանի
պատասխանատվության
տակ գտնվող խնդիր է,
այնուամենայնիվ, լուծումը
մեծ ֆինանսական
միջոցներ է պահանջում, եվ
այս պահին ավելի
առաջնային խնդիրներ
կան։
Եթե կան կամավոր
անձինք, տեղական կամ
միջազգային կառույցներ,
որոնք հետաքրքրված
կլինեն Դիլիջանում այս
խնդրի լուծմամբ, ապա
մենք պատրաստ ենք
աջակցել ։
lorem ipsum :: [Date]