KinoFan 2016 | Page 98

Samba( 2014) 6.7
Le premier jour du reste de ta vie( 2008) 7.7
Warcraft( 2016) 7
Samba( 2014) 6.7
http:// www. imdb. com / title / tt3399024
NARINE ABGARYAN
Ֆիլմեր ընտրելուց ռեյտինգն անտեսելը ինձ հնարավորություն ա տվել գտնել ու նայել շատ լավ կինոներ, որոնք հետո հանգիստ խորհուրդ եմ տվել նայել ՝ առանց մտածելու, որ չեն հավանելու) Սամբան իմ սիրած ֆրանսիական կինոներից ամենալավերից ա, Օմար Սին ու Շառլոտը ^^ Ովքեր ասում են, որ Շառոլտը գեղեցիկ չի, կա ՛ մ չեն տեսնում ֆրանսիական գեղեցկությունը, կա ՛ մ դեռ չեն նայել Սամբան ։ Երբեք չէի մտածի, որ միգրանտների ու նրանց խնդիրների մասին չափազանց ռեալիստիկ ու մռայլ թվացող թեմաները կարելի ա սենց սիրուն ներկայացնել ։ Կինոն նայելուց առաջ էլ, ըստ սովորության ՕՍՏ-ն եմ լսում ։ Սամբայինը մինչև հիմա իմ փլեյլիսթի ֆավորիտներում ա:)) Նայեք ու օրվա 2 ժամը կլցվի սիրունությամբ ու բարությամբ: Հ. Գ. էս կինոն հոտով ա,) « Մուսկաթ »-ի հոտն ա գալիս ամբողջ ընթացքում)
Le premier jour du reste de ta vie( 2008) 7.7
http:// www. imdb. com / title / tt0926759
NARINE ABGARYAN
Le premier jour du reste de ta vie Ֆրանսիական սիրունությամբ լցված ֆիլմ, որը ցույց ա տալիս ամեն օրվա կարևորությունը: 5 կյանք ու 5 տարբեր պատմություն մի ընտանիքի ներսում, որն ինչքան էլ հասարակ ու սովորական ա թվում, բայց ամենասկզբից հերոսների հետ սկսում ես ապրել իրանց ճակատագրերը: Ֆրանսիական շարմով նկարված կինո, որը ստիպում ա լավ ծիծաղել ու լացել( լիքը) + հրաշք երաժաշտությունը, որը ֆիլմի ընթացքում անընդհատ հնչում ա) Տիպիկ ֆրանսիական կինո` ունիվերսալ պատմությամբ, սիրո, հարգանքի, պարտականությունների, երազանքների ու անընդհատ փոփոխվող արժեքների մասին: ընտանիքով իրար փաթաթված նայելու, կամ մենակ նայելու, հետո ընտանիքի բոլոր անդամներին հատ-հատ պաչելու կինո ա))
Warcraft( 2016) 7
http:// www. imdb. com / title / tt0803096
PARUYR MAMIKONYAN բարև ժողովուրդ ջան, երկու բառով ուզում եմ խոսամ warcraft-ից ու ավելի շատ ոչ թե կինոյի ռեվյու, կամ ռեցենզիայա էս, այլ ՝ նախապատմությունը ամեն ինչի ու մի քիչ էլ բացատրություն, քանի որ շատերը, ովքեր տեղյակ չեն խաղերից ու գրքերից եքա բաներ չեն հասկացել) ուրեմն ՝ չեմ կարա առանց սփոյլերներ, նենց որ, եթե վախում եք տենց բաներից ՝ մի շարունակեք կարդալը))) նախ ՝ վարքրաֆթի տիեզերքում կան տիտաններ( բարիները) ու демонներ( չարերը): D երկու բառով ՝ տիտանները աշխարհներ են ստեղծում, ձեմընները ՝ քանդում))) հետո պահ ա գալիս, որ ամենաուժեղ տիտաններից մեկը ՝ Սալգեռասը, դառնում ա ձեմընների ղեկավարը ու էլֆեր, մարդիկ, դվարֆներ, գնոմներ սաղ միավորվում են, մի կերպ են կարում իրան
98