The Infiltrator( 2016) 7.1
Incendies( 2010) 8.2
ընտանիքի անդամ, որը դառնալու համար բավական ա միայն անկեղծ սերը ֆիլմերի ու միջգալակտիկական պատերազմների հանդեպ) Ասում են ՝ Rogue One-ը ամենալավն է լինելու, սպասենք մի քիչ էլ ու... May the force be with you!))
The Infiltrator( 2016) 7.1
http:// www. imdb. com / title / tt1355631
NARINE ABGARYAN
Երբ մեկից ավելի արժեքներ բախման մեջ են մտնում, թվում ա, թե ելքեր չկան ու ամեն ինչ թուլությանը պիտի պարտվի վերջում ՝ մանավանդ, երբ արժեքների կռիվը քո մեջ ա, բայց չէ... փաստորեն հնարավոր ա կանխել դրանց բախումը, իսկ հնարավորի սահմանները ուժով են գծվում մենակ ։ Սա մի օրինակ ա, որ ամենատարբեր շահերով ու կյանքերով մարդիկ հոգու խորքում առաջին հերթին մարդ են ՝ թուլություններով ու զգացմունքներով, պատվով ու սիրելով, վստահությամբ ու դրա փոխադարձի անկալիքով ։ Չկան ոչ մի չափազանցություն, ավելորդ սենտիմենտ կամ էժան կինոյական հնարքներ ։ Սցենարից ոչինչ չեմ ասում, սա կյանքից ա վերցված, լավ ու վատ չի կարող տարբերակվել ։ Սիրեցի հերոսին ՝ թե ՛ դերասանին որպես դերասան, թե ՛ մարդուն ընդհանրապես: Հ. Գ. Ֆիլմում մի պահ կա, որ սկսում ես կասկածել ՝ ավելի լավ չէր լինի, եթե երբեմն թողնես սկզբունքներդ, շեղվես հանձնարարված նպատակից ու գնաս հարազատ դարձած արժեքների հետևից ՝ կարևորելով մենակ ներկա ես-իդ ։ Բայց պատմությունը եթե-ներ չի սիրում ։ Ու վերջում ՝ էս ամենը կրկապատկվում ա, որովհետև սա ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ա, ու կինոն փոքր տոկոսներն ա մատուցում միայն ։ Նայել ա պետք ուղղակի))
Incendies( 2010) 8.2
http:// www. imdb. com / title / tt1255953
NARINE ABGARYAN
Կան ֆիլմեր, որ դժվարանում ես խորհուրդ տալ, ավելի շատ չուզելով, վարանելով առաջարկում ես նայել, բայց մի քիչ վախենալով, որ ծանր բան ես խորհուրդ տալիս, ու նայողը պիտի մի քիչ էլ պատրաստ լինի էնպիսի վերջի, ինչպիսին սա ա: Մոտ 3 տարի էր, ինչ էս կինոն կար իմ watchlist-ում, բայց չէի նայում, ու պատկերացում էլ չունեի ինչի մասին ա( թրեյլեր նայել շատ չեմ սիրում): Բայց էն ինչ տեսա, շատ ազդեցիկ էր ։ Մեր ժամանակների ամենացավոտ խնդիրը ՝ պատերազմ, գումարած երևի թե բոլոր ժամանակների ամենածանր պայքարներից մեկը ՝ երեխեքի հետ լինելու, երեխեքի համար պայքարող մայր: Չգիտեմ ինչի, էլի ֆրանսիական ստացվեց, բայց սա գլոբալ կինո ա, ու գլոբալ պայքար... Հ. Գ. նայելուց հետո մեկը հարցրեց ՝ վերջում լաց եղար, չէ ՞...... չէ)) մի քիչ չափից շատ էի զարմացած ու ջղայնացած լաց լինելու համար))
97