KinoFan 2016 | Page 9

Jagten( 2012) 8.3
London Has Fallen( 2016) 5.9
մասնագիտությունների ու տարիքի մարդկանց ինքը քայլ առ քայլ փորձումա գտնի երջանկության բանաձևը: Ու գիտեք միգուցե դուքել ֆիլմի Ընթացքում լավ հասկանում եք ավարտը մոտավոր ինչպիսին պետքա լինի, բայց էտ ոչ-մի տիպի չի ստիպի ձեզ ալիքը փոխել կամ շեղվել սպարտֆոնի կողմ: Ինչա նշանակում երջանկություն? Առողջ կյանք, սեր, անվերջ գումար, ընտանիք, զգացմունքներ? Հիմա շատերը կմտածեն եթե էտ ֆիլմը էտքան լավնա խի մրցանակ չունի? Ես չգիտեմ ու էտ իրոգից ոչ մի կապ չունի, եթե ֆիլմը հանդիսատեսի համար լավնա: Վերջին անգամ ես չեմ հիշում թէ, որ ֆիլմն էր որ ինձ ստիպել էր նաիվնի աղջկա նման ուրախությունից հուզվել: Ես նույնիսկ համոզված եմ որ չի եղել: Ետ դեպքը ես լավ կհիշեի, ոնց հիշում եմ ոնց եի երեխա ժամանակ դաժան The Green Mile-ի ժամանակ հուզվել, իսկ էտ օրվանից երևի մի 10-12 տարի անցելա:))) Ֆիլմը միանշանակ կարելիա ու պետքա դիտել ընտանիքով, երեկոյան տաք շոկոլադի ու թխվածքի ոնց ես եմ սիրում, կամ սուրճի առկայությամբ:)) Նայեք չեք փոշմանի Էտ սաղ ինձ պարգևած էմոցիաների համար առանց վախենալու 10-ից 10 կգնահատեմ: Ու ով ինչ ասի ես իմ կարծիքը չեմ փոխի, ոնց ասումա կոնկրետ հետը թեմա կբռնեմ))) P. S. Ֆիլմը առավել դուր կգա նրանց ով տեսել Ջուլիյա Ռոբերտսի Eat Pray Love նկարը, չնայած էնել վատը չի ես հեչ չեի ուզենա համեմատեի:
Jagten( 2012) 8.3
http:// www. imdb. com / title / tt2106476
AREVIK ASHKHAROYAN
Դանիական ֆիլմերի թեման շարունակելով ՝ նայեցի դանիացի անվանի ռեժիսոր Թոմաս Վինտերբերգի Որս ֆիլմը: Ամեն ինչ, ինչ որ ես սիրում եմ ու չեմ սիրում սկանդինավյան երկրների ու ազգերի հետ կապված կա էս ֆիլմում: Շատ սիրուն բնություն, շատ տխուր առօրյա, շատ խորը հարաբերություններ, իմաստավորված լռություն, անիմաստ լռություն, չարտասանված բառեր, անիմաստ ինչ որ բառեր և էլի տենց բաներ... Բայց միևնույնն ա հոյակապ ֆիլմ: Թերևս միակ թերությունը էն էր, որ գլխավոր դերում հանդես եկող Մեդս Միքելսենը ոնց որ Դոլֆ Լունգրենի հորեղբոր տղար լինի.... Պահի տակ նենց էր հիշացնում Դոլֆին որ խանգարում էր իրան ընկալել որպես հետաքրքիր ու տաօրինակ դանիացի, այլ ոչ թե տապոռով տաշած բանվորի արձան... թող Լունգրենի ֆանատները ինձ ներեն.... Բարի դիտում:
London Has Fallen( 2016) 5.9
http:// www. imdb. com / title / tt3300542
AREVIK ASHKHAROYAN
Որոշեցի, ես էլ իմ տպավորություններով կիսվեմ: Երեկ նայեցինք Լոնդոնի անկումը.... Ես չեմ հասկանում էս մարդը երբ սենց պառավեց ու էդքան էլ հաջող չի տարիքը անդրադարձել իրա վրա: Առաջինը ասեմ որ դիալոգները ու տեքստերը ահավոր էին ԱՀԱՎՈՐ..... ես սենց վատ դիալոգներ երևի մեկ էլ երևի Արմենիա հեռուստաընկերության սերիալներում եմ լսել( մեկ մեկ նայում եմ հատվածներ, հատուկ որ կատաստրոֆայի մաշտաբները լավ պատկերացնեմ): Հաջորդը դա հերոսների ողջ մնալու անհավանականության աստիճանն էր: Ասենք սուպեր հերոսների մասին կինոներում ա տենց, որ կրակում են ու չեն սպանում, կամ պայթում են ու կենդանի մնում: Իսկ ամերիկյան ինքնագովաբանման աստիճանը հասցված էր կարիկատուրայի մակարդակի, բայց հումորով չէր էլի, լրիվ լրջին տված: Էլ ինչ ասեմ, երևի էսքանն էլ հերիք ա: Ես նման բլոգբաստերից մեծ ակնկալիքներ չունեի, համ էլ արդեն գիտեի, որ ցածր ռեյտինգներ ուներ, պրակատում էլ պրավալ էր տվել, բայց էս աստիճանի....... չէի պատկերացնում: Իրավապահ քաղաքացին ինչքան լավն էր... Ինչ դաժան ա Հոլիվուդը դերասանի հանդեպ:
9