KinoFan 2016 | Page 10

Race( 2016) 7.1
Crash( 2004) 7.8
Race( 2016) 7.1
http:// www. imdb. com / title / tt3499096
ARKADI KHACHATRYAN
# Race Շատ լավներ. Ստացա ֆիլմից ավելին քան սպասում էի: 1936 թվականի Բեռլինի օլիմպիական խաղերի ժամանակ իր հետքը թողեց ՝ թե հոլոքոստը, թե նահանգներում սևամորթերի նկատմամբ տիրող ռասիզմը: Արագությամբ ոնց պատմությունն է ցույց տալիս իրենց հետ մրցակցելը անիմաստ է: Նայելուց մտածում ու հասկանում ես, որ քաղականությունը ինչքան սպորտի մեջ դեր ունի. սպորտը պիտի ազգ չճանաչի: Լավ մի երկու բան ֆիլմից ասեմ: Ֆիլմը պատմում է Jesse Owens-ի մասին: Քառակի օլիմպիական չեմպիոն տարբեր սպորտաձևերում ու էտ մի ու միակ իր մասնակցած օլիմպիական խաղերում: Ինձ թվում է հաշվի առնելով, որ ինքը չի ունեցել Բոլտի հասակը և էտ թվականներին խտանիչների ու քիմիական ռեսուրսներով“ ուժեղ” դառնալու հնարավորություններ չի ունեցել շատ շատ քիչ է զիջում իր ռեկորդով Ջամայկացուն: Ինքը մի տեսակ ավելի տաղանդավոր է իմ համար: Նրա ու Carl Long-ի ընկերությունը ինչ ասես արժի և նայելուց տպավորվում ես տեսնելով իրենց վերաբերմունքը: Ոնց կարելի է էտքանից հետո օլիմպիական չեպիոնին նվիրված երեկույթի ժամանակ վարվել տենց իր ու կնոջ հետ ՝ մաշկի գույնի երեսից: Աբսուռդեր մի տեսակ էն ինչ կատարվեց ֆիլմի վերջում: Ահավոր տպավորիչ էր էն մարդկանց դեմքերը, ովքեր հասկանում էին, որ նույնիսկ եթե սևամորթի շնորհիվ հնչի ԱՄՆ-ի հիմնը մեկա չի փոխվելու իրենց վիճակը: Ֆիլմից հետո հասկանում ես ինչ կեղտոտ ու հրաշալի բան է սպորտը: Աբիդնի է, երբ դու աշխարհում ամենաուժեղն ես քո սպորտաձևում, բայց դու չես մնալու պատմության մեջ, որովհետև եվրե ես արմատներով: Կուզենայի շատերը նայեն էս ֆիլմը:
Crash( 2004) 7.8
http:// www. imdb. com / title / tt0375679
ARKADI KHACHATRYAN
# crash Ինչքան նկատել եմ շատ քիչ է խոսվում ու քննարկվում էս ֆիլմը: Ռասիստական թեմայի վերաբերյալ իմ համար ամենասիրուն ու թույն սցենարով ֆիլմն է ։ Դե շատ եմ կարդացել, որ օսկարի է արժանացել զուտ էտ թեման շոշափելու համար, բայց սաղ մի կողմ ՝ ինչքան սիրուն է նկարած, թույն դերասաններ, ուժեղ դերասանական խաղ ու մի հատ լուրջ սցենար: Էս ֆիլմից Սանդրա Բալակին հանես կդառնա իդեալական ֆիլմ... թե ինչի են իրան վապշե ընտրել չեմ հասկանում: Ինչքան շատ բանա փոխում մարդու մաշկի գույնը: Ֆիլմը պատմում է սևամորթներին ընդունող ու չընդունող զանգվածների քայլերի մասին ։ Ու ամենահետաքրքիրը այն է, որ երկու հակապատկեր հերոսներից մեկը չսիրելով փրկում է սևամորթի, իսկ մյուսը սպանում: Դիլլոնը իրա դերը գտել էր. դրա համար էլ նոմինացվել էր: Ֆիլմը հաղթել է լավագույն ֆիլմ. մոնտաժ և սցենար անվանակարգերում: Մի քանի մարդկային պատմություններ, որոնք իրար հետ կապված են որոշ չափով: Շատ եմ հավանել: # AK
10