How to Be Single( 2016) 6.1
Warcraft( 2016) 7
Coherence( 2013) 7.2
How to Be Single( 2016) 6.1
http:// www. imdb. com / title / tt1292566
MAD HAB
# madhab, # howtobesingle, 6 / 10 Ուրեմն մի հատ ընկեր ունեմ, ինքը լուրջ մարդա էլի, դրա համար անունը չեմ ուզում տամ( Armenak Chatinyan-ը), ուրեմն ինքը լուրջ տղայա էլի, Ստիգլիցա կարդում, Կահնեմանա կարդում( ու նույնիսկ հասկանում), մի խոսքով էս կինոն խորհուրդ տվեց, մոտավորապես սենց ռեվյու տալով ՝“ Տղեն աղջկան ասումա ոբշեմ եթե ես ու աղջիկը 11 շշից ավել խմում ենք իրար հետ, ուրեմն անպայման քնում ենք իրար հետ, ու որպեսզի տենց չլինի մեր մեջ, պտի շշերը հաշվենք: Տես կա 11 շիշ ուրեմն ստոպ կտանք ու մեր մեջ բան չի լինի, մեկ էլ էտ աղջիկը հանումա 12-րդ շիշը յեսիմ որտուց”: Մի խոսքով որոշեցի նայել, մինչև 1.20 րոպեն էտ շշերի պատմությունը չեղավ, իմ նեռվերն էլ չհերիքեց շարունակելու նայելը: Մի տեսակ շատ ռոմանտիկ ու ստանդարտ էր, անջատեցի մինչև վերջ չնայեցի, բայց թեթևիկի մեջ կինոներ սիրողների համար իսկապես գտածո կինոյա:
Warcraft( 2016) 7
http:// www. imdb. com / title / tt0803096
MAD HAB
# warcraft, # madhab, 8 / 10 Ուրեմն ասեմ, Վարկրաֆտ չեմ խաղացել, սենց թեմաներ էլ առանձնակի չեմ սիրում, LOTR-ի ֆանատ չեմ: Իմ համար կա Ռոջեր Ժելյազնի ՝ Ամբերի խրոնիկները, մնացած պորտալները հետաքրքիր չեն: Բայց էս կինոն լավն էր, որպես ֆիլմ ՝ բարձր որակի ու մակարդակով արած, ավելորդ պաֆոս չկար որն հատուկ է ֆենտեզիոտ գործերին( երևի հատուկա` չեմ կարդում նման բաներ լավ չգիտեմ): Մի երկու սպոյլեր Ռագնառի ու Դմբլդոխի վերջին կռիվը մի այլ կարգի դզեց: Տրեվիս Ֆիմմելը չի կարում վիկինգի դերից դուրս գա, կամ մենք ենք սովորել: Գշտամբոնի արժեքային համակարգն ու կռիվներն էլի լավն էին, երեխեն վաբշե մռութ էր: Անջաբանջի հիվանդության պատճառը լավ չհասկացա, երևի պռեքվել պետքա լինի որ հասկանաս: Էն կախարդ Մոժոժն էլ էր շատ հաջողված կերպար ու լավ էլ խաղում: Դառտանյանի վերջին ցանկությունը, որ Աշունն իրան սպանի, վաբշե շատ հետաքրքիր մոտեցում էր: Մի խոսքով արժի նայել, ու հաստատ ինքը մեծ նվեր էր ժանրի սիրահարների( որոնց թվին ես չեմ պատկանում) համար: Շատ ապրի KinoPark-ը նախադիտման հրավերի համար:)
Coherence( 2013) 7.2
http:// www. imdb. com / title / tt2866360
MAD HAB
84
David Hunanyan-ը ժամանակին սրա մասին շատ լավ գրել էր, ավելացնելը մի քիչ դժվարա: Հերթական փոքր բյուջետային ինդի ֆիլմ, որն ամեն իմաստով անթերի էր ստացվել: Ֆիլմը կվանտային ֆիզիկայի, համենայն դեպս իմ ՝ չֆիզիկ մարդու համար,“ ամենավախենալու” թեմաներից մեկի մոտիվներովա ՝ Շրեդինգերի կատուների: Եթե Primer-ը իրականության երկատում էր անում ժամանակի մեջ ճանապարհորդության միջոցով, ստեղ