KinoFan 2016 | Page 83

Dheepan( 2015) 7.2
Frances Ha( 2012) 7.4
Concussion( 2015) 7.1
Dheepan( 2015) 7.2
http:// www. imdb. com / title / tt4082068
MAD HAB
Էդգար Մարկոսյանի ջղայն լիստից Ընտիր կինո մարդկային բարդ հարաբերությունների պարզության մասին: Շատ լավ նկարված, օպերատորական աշխատանքը գերազանց: Մի քանի խոսք դերասանական խաղի մասին: Սա իմ տեսած առաջին ֆիլմն էր Ջեսութասան Անտոնիսանի մասնակցությամբ, ու ոնց հասկանում եմ վերջինը ՝ որովհետև էլ բան չեմ գտնում: Կալիեվարսրարի Սրիվանասանն էլ բավական համոզիչ խաղաց: Կինոյի մասին ՝ Dheepan is a Sri Lankan Tamil warrior who flees to France and ends up working as a caretaker outside Paris. # dheepan, # madhab, 8 / 10
Frances Ha( 2012) 7.4
http:// www. imdb. com / title / tt2347569
MAD HAB
Քվենտին ձյայի watchlist-ից Կյանքը ոնց որ կա, սև ու սպիտակ, թեթևությունից հասունություն ու թե ինչքան դժվարա պարզ մարդկանց համար: Գրետա Գերվիգին համարում եմ ժամանակակից Հոլիվուդի ամենափայլուն աստղը, ինձ թվումա Կինոյի էս ժամանակաշրջանը հենց իրանով են հիշելու, համենայն դեպս ասպիրանտներն ՝ իրանց թեզերում: # francesha, # madhab, 8 / 10
Concussion( 2015) 7.1
http:// www. imdb. com / title / tt3322364
MAD HAB
Նորից նայեցի, Chatinyan-ի խորհրդով: Սկսեցի նայել էն մտքով որ չեմ հավանելու: Մոտավորապես սենց բան էի մտածում գրել դեռ ֆիլմը չնայած:“ Վերցրու լավ սյուժե, վերցրու տաղանդավոր Ռիդլի Սկոտին, ու հրավիրի Վիլ Սմիթին որպես գլխավոոր դերասան, որ ինքը ամեն ինչ փչացնի, որովհետև Վիլ Սմիթն ամեն ինչ փչացնումա” Բայց նե տուտ տո բիլո: Սմիթի առաջին լուրջ / նորմալ դերը, էն գրամեքենան ձեռը աջուձախ վազվող շիզոֆրենիկի կինոն չասեք. Վիլոն լավ խաղաց: Մի պահ թվաց թե հեսա լրիվ անտեղի ռասսայական քարտն են խաղացնելու բայց չարին: Ինչև ստացվել էր մի քիչ երկարացված ու թեթև ձանձրալի, բավական պաթետիկ( ինչը սովորականա Ռիդի կինոներին) լավ ֆիլմ: Հա, իսկական պայքարը սենցա, երկար ու ձանձրալի, դանդաղ ու անմոռաց նվիրվածությամբ: # concussion, # madhab, 7 / 10
83