KinoFan 2016 | Page 68

Room( 2015) 8.2
Knight of Cups( 2015) 5.7
դրանցից զրկված լինելը կարող ա բերել անդառնալի հետևանքների, ինչի փայլուն օրինակ ա նշված ֆիլմը... Ահավոր տխուր ու ահասարսուռ մի պատմություն ՝ հիմնված իրանական գյուղերից մեկում տեղի ունեցած իրական դեպքերի վրա... պատմություն մարդու կենդանական բնույթի, ագահության, դաժանության ու դրանց ամենանվաստ դրսևորման մասին, նրա մասին, թե ինչի ա ընդունակ մարդ արարած իր նպատակին հասնելու համար... ասեկոսներ, սուտ, որը քողարկվում ա ու դառնում սին իրականություն, նվաստացնում մարդուն, զրկում բոլոր արժանիքներից ու կյանք խլում... ֆիլմը նայելուց ուղղակի դողում ես ամբողջ մարմնով, լացում ես, ուզում ես հերոսուհու մորաքրոջ նման գոռալ, ճչալ, պատմել իրականությունը... բայց ու ՞ մ... հանրությանը, որոնք նույնիսկ մտածելու ունակությունից զուրկ, էլ չեմ ասում խոսքի ու սեփական կարծիքի, նախրի նման հետևում են մի քանի հոգու, ու ցնծում ու նշումի ՞ նչը, թվացյալ արդարությու ՞ նը, մարդկային դատարկ պատի ՞ վը, թե ՞ անսահման չարությունը արդարացնող սուտ օրենքները ու կարգերը... արդյո ՞ ք էս ամեն ինչից հետո մարդ իրավունք ունի մարդ կոչվելու, խոսալու պատվից, արժանիքից, արժեքային համակարգից ու նման այլ գաղափարներից... պատասխանը թողում եմ Ձեզ...
Room( 2015) 8.2
http:// www. imdb. com / title / tt3170832
LUCY HARUTYUNYAN
ՎԵՐՋԱՊԵԵԵԵՍ... Revenant-ից հետո ամենասպասվածս ֆիլմն էր ու ասեմ, որ ՈՒՂՂԱԿԻ ՑՆՑՈՂ ԷՐ.. Փայլուն ու տպավորիչ դերասանական խաղ, հատկապես երեխայինը, ու համահունչ երաժշտություն... Ֆիլմի ընթացքում ականատես ենք լինում մոր և որդու ապրումներին, նրանց ներքին կապվածությանը ու անսահման սիրուն, նրան, թե ինչպես ա որդու հանդեպ տածած սերը ու մայրական բնազդը ուժ տալիս դիմակայելու և փրկության ուղիներ որոնելու այն դեպքում, երբ որդու համար ամբողջ աշխարհը սահմանափակվում ա չորս պատով, հեռուստացույցով ու իրենց շրջապատող իրերով ու նա չի էլ պատկերացնում ու ընդունում, որ դրսում կա այլ իրականություն ։ Թե ինչքաաան անկեղծ ու մաքուր ա յուրաքանչյուր էմոցիա, յուրաքանչյուր խոսք, շարժում ու հայացք, թե ինչ ապրումներ ա ունենում փոքրիկը, երբ առաջին անգամ տեսնումա շրջապատող իրականությունը ու նրա ամեն մասնիկը, թե ինչքան ցավ, վախ, զարմանք ու կարոտ կա նրա աչքերում ու թե ինչքաաան իրական ու պրոֆեսիոնալ ա էդ ամեն ինչը մատուցվում, կհասկանաք ֆիլմը դիտելուց- ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ՀՈՒԶԻՉ ԷՐ... Մենակ էն մտքից, որ էս ամեն ինչը կարա իրականում ու յուրաքանչյուրի հետ պատահի, փշաքաղվում ես...
Knight of Cups( 2015) 5.7
http:// www. imdb. com / title / tt2101383
LUCY HARUTYUNYAN
Angies կներես մի քիչ առաջ ընկնեմ քեզնից ^ _ ^ Բարև Բոլորին ու մի հատ մեեծ ՄԵՐՍԻ բոլորիդ սիրուն ռեվյուների համար.. Չէի մտածում, որ առաջինը էս կինոյի մասին կգրեմ, բայց դե սենց ստացվեց... մի երկու նախադասությամբ կիսվեմ տպավորություններով; ԲՈԼՈՐ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԷՐ... դժվար չէր կռահել, ովա օպերատորը-սենց մենակ Լյուբեցկին ա կարում նկարի- ԱՆԹԵՐԻ
68