KinoFan 2016 | Page 67

45 Years( 2015) 7.1
Fargo( 1996) 8.1
The Stoning of Soraya M.( 2008) 8
45 Years( 2015) 7.1
http:// www. imdb. com / title / tt3544082
LUCY HARUTYUNYAN
Սիրուն, բրիտանական մառախլապատ բնության ու դրան բնորոշ երանգների մեջ նկարահանած դրամա, որը նկարագրում է երեխաներ չունեցող զույգի կյանքից 1 շաբաթ, 1 շաբաթ մինչև ամուսնության 45-ամյակը, 1 շաբաթ սկսած այն օրից, երբ ամուսինը ստանում է նախկին սիրո մահվան լուրը ։ Հետաքրքիր էր հետևել, թե ոնց են աստիճանաբար, օրեցոր, կադր առ կադր փոխվում հերոսուհու ապրումները, երբ ամուսինը պարբերաբար հիշում ու պատմում է իր անցյալից պահեր... ու ինչքան էլ հերոսուհին փորձում էր ցույց տալ, որ նորմալ ա վերաբերվում էդ ամեն ինչին, բայց միևնույն է, էմոցիաները, դեմքի արտահայտությունը, աչքերը մատնում են, իր համար մեկ չի ամուսնու անցյալը, նրա մեծ ու իրական սերը ուրիշի հանդեպ ու դա տանջում է իրեն... բայց դրա հետ մեկտեղ 45 տարի միասին... մի ամբողջ կյանք... տարբեր դժվարություններ ու խոչընդոտներ... Հա, ֆիլմը բավականին դանդաղ ա ընթանում, մի հարթության վրա, լի չի իրադարձություններով ու ինչ որ վերջ կադրերով, բայց կարծում եմ սենց ֆիլմերից տենց բան չի էլ ակնկալվում... էն ինչ պիտի մատուցվի նայողին մատուցվումա ու բավականին բարձր մակարդակի վրա- հետաքրքիր դիալոգների, պատմությանը բնորոշ խամրած գույների, դերասանների ապրումների, մտածմունքների, էմոցիաների ու դրանց բարձրակարգ դրսևորման միջոցով...
Fargo( 1996) 8.1
http:// www. imdb. com / title / tt0116282
LUCY HARUTYUNYAN էն որ կան հին ու լավ կինոներ, որ համարյա բոլորը գիտեն դրանց մասին, բայց չգիտես խի մինչև հիմա դու չես նայել ։ Դ Վերջապես նայեցի, շաաատ հավես նայվեց... Դե Կոեն եղբայրներին բոլորս գիտենք-ինչ որ յուրահատուկ իզյումինկա ունեն իրանք ։ Ոնց եմ սիրում էս черный юмор- ը ու հերոսների տեղ-տեղ սառած, ոչ մի բան չասող հայացքները ու հենց սենց կինոներում, էն որ մի կողմիղ թեթև բանա թվում, բայց մյուս կողմից լուրջ թեմա ա էլի շոշափվում, մասնավորապես, թե ինչքան“ կեղտոտ” բանա փողը ու ինչի ա դրդում մարդկանց ։ ինչ թույն էր կնոջը գողանալու պահը, էն որ պատուհանի հետևից նայում ա, մի պահ один дома-ն հիշեցի, իդեալական ապուշներ, շատ լավն էին է; հա մեկել ոնցա սազում Բուշեմիին էս դերը, տիպիկ էին ընտրել ։ Դ մի քիչ սպանելու, արյունոտ պահերը Տառանծինո են հիշացնում- էդ չսիրեցի, բայց ընդհանուր առմամբ շատ հավես ու հեշտ նայվեց))) Ի հավելումն, ով չգիտի ասեմ-Լեոից ենք խոսում, բայց էս խեղճ օպերատորը( Roger Deakins-ը) 13 անգամ նոմինացված ա եղել Օսկարի ու ոչ մի անգամ չի հաղթել, ափսոս, բայց էս անգամ էլ դժվար հաղթի^ _ ^
The Stoning of Soraya M.( 2008) 8
http:// www. imdb. com / title / tt1277737
LUCY HARUTYUNYAN
Հերթական իրանալեզու գլուխգործոցը... աներևակայելի ուժեղ դերասանական խաղ, փշաքաղվելու աստիճան իրականությունը փողանցող, մինչև հոգու խորք ազդող ~ Նախ ասեմ, որ մարդուն ընձեռված իրավունքներից թերևս ամենակարևորը, ըստ իս, խոսքի ու ընտրության իրավունքն է, ու
67